Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Հերիք է տղա երեխաներին ասեք՝ ճաշիկ կուտե՞ս, բամբակների մեջ եք մեծացնում ու դեգրադացնում. Նիկոլ Փաշինյան

Զորակոչային գործընթացների մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածային հիվանդություններ են ի հայտ գալիս։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս որոշման իմաստը հետևյալն է, որ այն հետազոտությունները, որոնք հասկանալիորեն արվում են երեխաներին, արխիվացվեն, պահեստավորվեն, որպեսզի, եթե 17 տարեկանում հանկարծ Աստված չանի  հիվանդություն ի հայտ գա, որը կանխարգելումը ազատում է զորակոչային պարտականությունից, մենք հնարավորություն ունենանք նայել, տեսնել,  այդ ո՞նց եղավ, որ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ18 տարեկանը լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում։

Բանակից ազատվելու այս 30-ամյա պրոցեսի բերած շերտերը մենք ամբողջությամբ չենք գիտակցում։ Հանրության մի մասն ինքը գիտի, որ ինքն ապօրինի կերպով ազատվել է բանակից, ինքը գիտի, որ իր մերձավոր շրջապատը դրա մասին գիտի, իր ընկերները գիտեն, իր ընկերների մի մասը ծառայել են, իրար հետ շփվում են, իրար աչքերի մեջ են նայում, իրար հետ հարաբերվում են ու սա որոշակի հոգեբանություն է:

Ես զգում եմ, որ մեր իրականության մեջ ավելի ու ավելի նկատելիորեն աղջիկներն ավելի  մրցունակ են դառնում, քան տղաները, ես տեսնում եմ, որ մեր իրականության մեջ աղջիկները ավելի որակյալ աշխատուժ են դառնում, քան տղաները։ Մեր իրականության մեջ շատ է տղաներին հովանավորելու, փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու այս երևույթը: Թվում է՝ մենք բրուտալ ասիական կամ կովկասյան ժողովուրդ ենք, բայց իրականում մենք մեր տղաներին ո՞նց ենք վերաբերվում, իսկ աղջիկների համար անընդհատ ստեղծում ենք իրավիճակ, որ իրենք ապացուցելու բան ունեն, որովհետև իրենց ոչ ոք չի հովանավորում, ոչ ոք չի ասում, վայ ճաշիկը կուտե՞ս, թե՞ չես ուտի։ Ու սա մեր մեջ խորը դեֆորմացիաներ է առաջացրել, խորը դեգրադացիաներ է առաջացրել, խորը պրոբլեմներ է առաջացրել: Հասկանո՞ւմ եք, մենք մեր տղաների մոտավորապես 60%-ի կյանքի մեկնարկում դնում ենք ոչ լեգիտիմ իրավիճակի մեջ ու դեգրադացնում ենք իրենց ամբողջ հետագա կյանքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031