Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Կասկած առաջացնելու չափ թափանցիկ ենք միջազգային գործընկերների հետ. բոլորի հետ կիսվում ենք՝ ինչ ենք անում մյուսների հետ. Փաշինյանը՝ Դավոսում

ՀՀ իշխանությունները որդեգրել են հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ Երևանը փորձելու է հավասարակշություն ստեղծել ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային երկրների հետ տարբեր հարաբերություններում. այս մասին Դավոսում պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք փորձում ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, փորձում ենք խաղաղության պայմանագրի հասնել Ադրբեջանի հետ: Իհարկե, դա հեշտ չէ, բայց, մյուս կողմից, կարծում եմ՝ անհնարին էլ չէ: Սա կարող է մի տեսակ տարօրինակ հնչել, բայց մենք իսկապես կասկած առաջացնելու չափ թափանցիկ ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ մեր մտադրությունների հարցում: Բոլոր գործընկերներին հետ կիսվում ենք՝ ինչ ենք անում մյուս գործընկերների հետ», — ասել է Փաշինյանը:

Նա որպես օրինակ է բերել ԵՄ-ի հետ մոտենալու մտադրությունը՝ ընդգծելով, որ այս պարագայում ՀՀ-ն փորձում է իր դիրքորոշումը ներկայացնել Իրանին, ՌԴ-ին և մյուս գործընկերներին:

«Այսօր մեծ փոփոխությունների դարաշարջան է, որն իր հետ բնականաբար բերում է մեծ սպառնալիքներ, բայց նաև՝ հնարավորություններ: Փորձում ենք խուսափել սպառնալիքներից, օգտվել հանրավորություններից: Կարծում եմ՝ սա է առաջ գնալու միակ պրագմատիկ տարբերակը՝ չմոռանալով հավասարակշռության մասին: Դրա կորուստը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել ոչ միայն երկրի, այլև տարածաշրջանի անվտանգության, կայունության համար՝ գլոբալ կայունության համատեքստում», — ասել է Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031