Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի․ սա աննախադեպ և բացառիկ երևույթ է․ Սուրեն Սարգսյան

Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում: Բնականաբար սա շատ հստակ մեսիջ է, նման դեպքերում պատահականություններ չեն լինում: Վստահ եղեք, Պեկինն իր դիվանագիտական զինանոցում հարյուրավոր պրոֆեսիոնալներ ունի, որ կարող են հենց այսօր գործուղվել Երևան:

Իսկ որո՞նք են նման մոտեցման պատճառները:

1. Նախ, Հայաստանը, չնայած բարձր մակարդակով տրված հավաստիացումներին, բացարձակ հետաքրքրվածություն չի ցուցաբերում «Ճանապարհ և գոտի» մեգանախագծով և ոչինչ չի անում դրա մաս կազմելու համար: Այս տեսանկյունից չինական մոտեցումը շատ հստակ է, կան պետություններ, որոնք բարեկամաբար են տրամադրված նախագծին, և կան այնպիսինները՝ որոնք հակադրվում են դրան:

2. Հայաստանը դեռևս շարունակում է մնալ փաստացի գոյություն չունեցող հակաչինական կրոնական ազատության ալիանսի կազմում (չխառնել կրոնական ազատության գագաթնաժողովի հետ), չնայած դրա հիմնադիր՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն ինքն էր ներկայացնում դրա հակաչինական բնույթը: Փաստացի, ալիանսն ավելի քան 4 տարի է չի գործում, սակայն Հայաստանը շարունակում է ֆորմալ առումով դրա մաս կազմել:

3. Կարևոր է նաև հիշել, որ Հայաստանն այն պետությունն է, որ ընդունել էր Թայվանի էկոնոմիկայի նախարարին, հանձնառություն ունենալով զերծ մնալ Թայվանի պաշտոնյաների հետ որևէ ուղիղ շփումներից: Թայվանի խնդիրը Չինաստանի համար ամենից զգայուն թեման է և այստեղ նա այլ կարծիք չի հանդուրժում, քան մեկ Չինաստան սկբունքը:

Այսքանից հետո, չինացի մեր գործընկերների նման մոտեցումը բավականին տրամաբանական է և հիմնավոր: Գերտերություններին չի կարելի այսպես վերաբերվել»,- գրել է  նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031