Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք, ու պետք է գնանք այս տրամաբանության մեջ. Նիկոլ Փաշինյան | Լրագրող Ամալ Խալիլի մարմինը գտնվել է փլատակների տակ. Reuters | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն փոփոխությունների հայերի համար». Սամվել Կարապետյան | Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապօրինի թմրանյութի պահելու և իրացնելու դեպք են բացահայտել․ 1 անձ ձերբակալվել է | Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում, տարբեր աղբյուրներ կան, հաշվետվությունը կհրապարակենք | Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի, իսկ ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի․ Սերժ Սարգսյան | Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» | Ո՞վ է առաջնորդելու ԴՕԿ-ի ցուցակը. «Հրապարակ» | ՈՒՂԻՂ. «Միասմության թևեր»-ը ընտրական ցուցակը ներկայացնում է ԿԸՀ | Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը դարձնելու ենք անվճար․ Թաթոյան | Այսօր մենք կատարեցինք փոփոխությունների ճանապարհի առաջին պաշտոնական քայլը՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) | Արդարադատություն, թե հովանավորչություն․ Ի՞նչ է իրականում կատարվում մանկավարժական համալսարանում. Ishkanutyun | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չգրանցել չեն կարող. մեր փաստաթղթերը ներկայացված են հավուր պատշաճի. անցնում ենք առաջ. Արամ Վարդևանյան | Հրապարակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ամբողջական ցուցակը

Լրահոս

Հայտնի է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Քննություններն անցկացվելու են 2025 թ. փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը ներառյալ:

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2024 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր:

«Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Գրականություն» առարկաների քննությունները հանձնում են բանավոր: «Ֆիզկուլտուրա» առարկայից հանձնում են ստուգարք (նորմատիվների հանձնում): Քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, գնահատման 10 բալային համակարգով:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2024 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն», «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները հանձնում են գրավոր:

Քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն՝ առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահա­տա­կան­ները վերածելով 10 բալային համակարգի:

Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի ՝

8-9 միավոր — 4

10-11 միավոր — 5

12-13 միավոր — 6

14-15 միավոր — 7

16-17 միավոր — 8

18-19 միավոր — 9

20 միավոր — 10

Դրսեկության ձևով քննությունները դրսեկները հանձնում են՝ համաձայն ժամանակացույցի:

Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններն  անցկացվելու են Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

Մանրամասների համար զանգահարել (091) 19-56-10 և (010) 66-72-50 հեռախոսահամարներին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև