Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Մի՛ վճարեք տրանսպորտից օգտվելիս, տույժի դեպքում, ներկայացրեք կտրոն «Հայաքվե»-ն կփոխհատուցի. նախաձեռնության անդամներ

Երկու օր առաջ հայտարարել էինք, «Հայաքվե» քաղաքացիական միավորումը միանում է Երևանի բնակչության և քաղաքային ավագանու ընդդիմադիր խմբակցությունների կողմից հայտարարված բոյկոտի գործողություններին` ուղղված հանրային տրանսպորտի սակագնի անհիմն բարձրացման դեմ։ Այս մասին ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակրգող Ավետիք Չալաբյանը:

«Տառացիորեն մեկ օր հետո Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը, տեղի տալով հանրային ահագնացող ճնշմանը, հայտարարեց, որ նա պատրաստ է իջեցնել սակագները մինչև 150 դրամ։ Այս կապակցությամբ մենք ուզում ենք հայտարարել հետևյալը, նախ սակագները Երևանի քաղաքապետի որոշման հարցը չեն, այլ ամբողջ քաղաքային ավագանու, ուստի մենք սպասենք նրան, որպեսզի տեղի ունենա Երևանի քաղաքային ավագանու նիստը, որով կհաստատվեն տնտեսապես հիմնավորված և Երևանի բնակչության շահերից ելնող սակագներ։

Երկրորդը, երեկվա իրադարձությունները ցույց են տալիս, որ սակագնային ամբողջ քաղաքականությունը ի սկզբանե անհիմն էր, իսկ այդ քաղաքականությունն առաջ մղող Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը և նրա տեղակալները, ի սկզբանե մոլորության մեջ էին մտցնում մեր բնակչությանը, չունեին հստակ հաշվարկներ և վերածել էին այս ամբողջը առևտրի առարկայի, որը խիստ դատապարտելի է։

Ուստի մենք կարծում ենք, որ բոյկոտի գործողությունները պետք է շարունակվեն, մեր բնակչությունը մինչև օրինական, իրավական ճանապարհով սակագների հաստատումը պետք է որևէ սակագին չվճարի սպասի մինչև կընդունվեն համապատասխան որոշումներ, որոնք ընդունելի կլինեն ամբողջ բնակչության համար»,- ասաց Չալաբյանը։

«Հայաքվե» նախաձեռնության անդամները կոչ արեցին քաղաքացիներին հանրային տրանսպորտից օգտվելու դեպքում չվճարել, չվճարելու դեպքում համապատասխան տույժի ենթարկվելու դեպքում տույժի կտրոնը ներկայացնել «Հայաքվեի գրասենյակ»,՝ Աբովյան 20 հասցեով, ներկայացնելու դեպքում քաղաքացիները կստանան դրամական փոխհատուցումը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031