Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

6-12 ամսականների և 1-2 տարեկանների համար մսուր-մանկապարտեզներ կբացվեն. ԿԳՄՍՆ-ն մեկնարկում է փորձնական ծրագիր

Նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածության ոլորտում լուրջ հաջողություններ ունենք: 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքում նկատելիորեն մեծացել է նախադպրոցական հաստատություններում սովորողների թիվը: Լուրերի փոխանցմամբ, այս մասին Կառավարության՝ հունվարի 30-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ այս պահին կա 3-5 տարեկան ավելի քան 82 հազար երեխա՝ ընդգրկված նախադպրոցական հաստատություններում, որը շուրջ 75 տոկոսն է տվյալ տարիքային խմբի: 2022 թվականին այս ցուցանիշը եղել է 63,6 տոկոս, այսինքն՝ 2 տարվա ընթացքում ապահովվել է շուրջ 12 տոկոս աճ, իսկ 2017 թվականի համեմատ՝ շուրջ 20 տոկոս աճ:

Սակայն, ըստ նախարարի, խնդրահարույց է մնում մսուրի ծառայությունը. դրա ընդլայնման կարիք կա: Ըստ այդմ՝ ԿԳՄՍՆ-ն առաջարկում է մեկնարկել փորձնական ծրագիր, որով կփոփոխվի նախադպրոցական ուսհաստատությունների ֆինանսավորման կարգը:

«Նախատեսում ենք, որ 10 խմբի շրջանակում, այսինքն՝ շուրջ 200 երեխաների համար, սկսել նոր ծրագիր, որն իրականացվելու է մի շարք համայնքներում: Համայնքները և հաստատություններն ընտրվել են ՏԿԵՆ-ի և Երևանի քաղաքապատերանի հետ քննարկման արդյունքում:

Փորձնական ծրագրի համար կունենանք 4 հաստատություն Երևանում, որոնցից մեկում կսկսենք 6-12 ամսականների 1 խմբի կրթության ծրագիրը. Վանաձորում և Գյումրիում՝ 2-ական, իսկ Հրազդանում՝ 1-ական հաստատություններ, որտեղ արդեն, 1 տարեկանից սկսած, երեխաները մսուրի ծառայության մեջ կընդգրկվեն»,- ասաց նա:

Ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 175 մլն դրամ: Նախարարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում մսուր-մանկապարտեզները 2 տարեկանից են, բայց կան նաև նախադեպեր, որ 6 ամսականից են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց հատկապես որոշման նախագծի  տնտեսական բաղադրիչը:

«Երիտասարդ մայրիկների համար հնարավորություն է ստեղծվում, որ կա՛մ վերադառնան հնարավրինս շուտ աշխատանքի շուկա, կա՛մ դրսևորվելու հնարավորություն ունենան»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ կարևորելով որոշումը պատշաճ ձևով կոմունիկացնելու հարցը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031