Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Բացահայտվել է անօրինական զանգերի կենտրոնի հանցավոր գործունեությունը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել և կասեցրել են անօրինական զանգերի կենտրոնի հանցավոր գործունեությունը: Այս մասին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից՝ ներկայացնելով մանրամասներ:

«Դեռևս անցած տարի Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ գրասենյակային նշանակության տարածքներում, գործում են հատուկ կահավորված զանգերի կենտրոններ, որոնցում ներգրավված անձինք ներկայանալով կեղծ անուններով՝ համացանցային զանգերի միջոցով այլ երկրներում բնակվող անձանց առաջարկում են կատարել շահավետ ներդրումներ իրենց իսկ պատրաստած կեղծ հարթակներում, և կիրառելով հեռահար հասանելիության ծրագրային ապահովումներ` հափշտակում են առանձնապես խոշոր չափերի գումարներ, որոնք փոխարկում են տարբեր կրիպտոարժույթների։

«Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տեղեկությունների ուսումնասիրությամբ հաջողվեց պարզել, թե իրականում ովքեր են թաքնված հանցավոր մեխանիզմի շրջանակներում օգտագործվող կեղծանունների հետևում։ Սակայն բացահայտման ավարտական գործողությունն իրականացնելուն դեռ պետք էր պատրաստվել: Ի վերջո, բացահայտումից ու ձերբակալումներից հետո հարկավոր է նաև ապահովել ապացուցողական բազա, իսկ նման դեպքերում դա ամենաբարդ գործն է»,- ներկայացնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը:

Հանցավոր կազմակերպությունների անդամները, հանցավոր գործունեությունը իրավապահ մարմիններից թաքցնելու նպատակով, հարկային մարմիններում գրանցվել էին որպես ծրագրային ապահովման և մանրածախ առևտրի ոլորտում գործող կազմակերպություններ: Եվ սա նախազգուշական միակ գործողությունը չէր: Գրասենյակային տարածքներում առկա համակարգիչներն օգտագործվում էին հեռահար հասանելիությամբ` չեզոքացնելով համակարգիչներում ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տվյալների պահպանման ռիսկը։ Հաշվի էր առնվել նաև անակնկալ խուզարկության հնարավորությունը. ապացուցողական տվյալները ոչնչացնելու նպատակով ձեռք էին բերել տարաբնույթ անվտանգության համակարգեր, նաև կիրառել հատուկ համակարգչային ծրագրեր, որոնց միջոցով կարելի է անմիջապես ոչնչացնել համակարգչում եղած էլեկտրոնային տվյալները։

Հունվարի 31-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կողմից միաժամանակյա անսպասելի խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի՝ գրասենյակային նշանակության տարածքներում։ Հայտնաբերվել են ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ, որ վերոնշյալ անձանց խումբն իրականացնում է ենթադրյալ հանցավոր գործունեություն։

Այժմ ոստիկանությունն ակտիվ համագործակցում է Եվրոպական երկրների իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած անձանց հայտնաբերելու նպատակով»:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031