Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Մենք պատմական փաստերի փոփոխություն ընդհանրապես չենք իրականացնում. ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքերի մասին

Մենք բարձրագույն կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունենք և հենց այդ պատճառով է, որ կրթության զարգացման պետական ծրագրով խնդիր ենք դրել բարձրացնել մրցունակությունը և ունենալ մինչև չորս բուհ 500 լավագույն բուհերի շրջանում: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում հնարավո՞ր է  ստանալ որակյալ բարձրագույն կրթություն:

«Այս ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, արդեն տեսնում ենք բավականին լուրջ առաջընթաց տարբեր բուհերի շրջանում: Եթե դուք վերցնեք և նայեք, օրինակ, ինչպես է աճել մեր տարբեր բուհերում գիտական հրապարակումների թիվը։ Բուհեր ունենք, որոնք էական առաջընթաց են ապահովում։ Ունենք բուհեր, որոնք իրենց ատեստավորման ներքին համակարգերն են դնում, որպեսզի կարողանան դասախոսական կազմը ավելի որակյալ և մրցունակ հավաքել»,-ասաց նա:

Հարցին՝ դա՞ է հաշվի առել, որ իր երեխայի կրթությունը արտերկրում է կազմակերպել, նախարարն ասաց. «Ես կարծում եմ՝ ես այս հարցին արդեն պատասխանել եմ և ավելացնելու ոչինչ չունեմ, որովհետև այդ հարցը սպառված եմ համարում»:

Անդրադառնալով վերջին շրջանում պատմության դասագրքերի նկատմամբ հանրության մոտ եղած դժգոհություններին, որ փոփոխվել են որոշակի պատմական փաստեր, Անդրեասյանն ասաց. «Պատմական փաստերի փոփոխություն մենք ընդհանրապես չենք իրականացնում: Պատմությունը այն է ինչ տեղի է ունեցել մենք մեր երեխաներին պետք է սովորեցնենք վերլուծել և տարբեր տեսանկյուններից նայել պատմական տարբեր իրողություններին, ունենալ պատմական մտածողություն: Սա է մեր կարևոր խնդիրը: Պատմությունը նույնն է, ինչ որ միշտ»:

Հարցին՝ ինչպե՞ս է դասագրքերում ներկայացվել Ցեղասպանության հարցը, Հայ դատը, արցախյան պատերազմները, նա արձագանքեց. «Թե ինչպե՞ս է ներկայացվելու մասնագիտական հարցը, դասագրքերը գրում են մասնագետները և մասնագետներն են որոշում ինչպես ներկայացնել։ Մեր պահանջը հետևյալն է, որ մեր երեխան ունենա հնարավորություն ծանոթանալու պատմական տարբեր իրադարձություններին, դեպքերին, երևույթներին, դրանք վերլուծել, տարբեր եզրահանգումներ անել, հասկանալ պատճառները, հետևանքներն ու օրինաչափությունները:

Ձեր մատնանշած բոլոր դեպքերն ու իրադարձություններն էլ շատ կարևոր են, մեր, որ մեր երեխաները հետևություններ անեն և կարողանան նաև մեր այսօրվա իրավիճակը ճիշտ գնահատել»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031