Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Այս իշխանությունը հեռանկար չունի և սրանց ստեղծած համակարգը փլվելու է ու որքան շուտ դա տեղի ունենա, այնքան երկիրը առավել քիչ կnրnւստներ կկրի․ Աբրահամյան

Տեսնես ի՞նչ էին մտածում կամ զգում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահի ելույթի ժամանակ, երբ վերջինս խոսում էր ժողովրդավարությանը ոչ հարիր պրոցեսների մասին:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Վերջինիս խոսքի հիմքում շատ կառավարությունների` ազատ խոսքը սահմանափակելու, մարդկանց բռնաճնշումների ենթարկելու և ԶԼՄ-ներին ճնշելու մասին էր:

Հայաստանում դա արտահայտվում է ընդդիմախոսներին վարկաբեկելու, շինծու քրեական գործերով ճնշելու, շատերի դեպքում` ազատությունից զրկելու գործողություններով:

Վերջին 4-5 տարիների ընթացքում, իշխանական բռնաճնշումների միջով մեծ թվով գործիչներ, պարզապես ակտիվ քաղաքացիներ են անցել, ովքեր իշխանության թիրախ են դարձել գործող ռեժիմին քննադատելու, ճշմարտությունը նրանց դեմքին ասելու, ընտրություններում հաջողություններ գրանցելու և նրանց ազգակործման քաղաքականության դեմ պայքարելու համար:

Շատերի վրա տարիներով քրեական գործեր են կախում` սահմանափակելու ընտրություններում առաջադրվելու, տեղաշարժի և ազատ արտահայտման իրավունքը:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ տոտալ այլանդակության հետևանքներից մեկն էլ այն է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շուրջ 20 ամիս կալանքի տակ է` այս պահին տնային կալանքի ձևով:

Այս իշխանությունը հեռանկար չունի և սրանց ստեղծած համակարգը փլվելու է ու որքան շուտ դա տեղի ունենա, այնքան երկիրը առավել քիչ կորուստներ կկրի»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031