Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Համընդհանուր հայտարարագրումը կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետ գործիք է, այստեղ էլ են խաբում. Նաիրի Սարգսյան

Եթե մենք համաձայնում ենք, չենք բոյկոտում համընդհանուր հայտարարագրումը, յուրաքանչյուր տարվա մինչև մայիսի մեկը պետք է անձամբ ներկայացնենք եկամուտների հայտարարագիր ՊԵԿ-ին, միևնույն ժամանակ ԿԲ-ն առանց իմացության առևտրային բանկերից, որ բանկում որ հաշիվ ունենք գումարային ամբողջ տարվա շարժի համար՝ ելքեր և մուտքեր ուղարկում է տեղեկությունը ՊԵԿ-ին և հարկայինի հետ այդ թվերը համադրում են:

Այս մասին Գյումրիում «Դեմ եմ հայտարարագրմանը» շարժման իրազեկման ակցիայի ժամանակ քաղաքացիներին ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

Նրա խոսքով՝ դա շատ հեշտ է իրար հետ համեմատելը, համադրելը: «Այսինքն, տեսնում է, որ դու տարվա ընթացքում ուղարկել ես 500 հազար դրամ եկամուտ, բայց բանկից եկել է 1 մլն դրամ, միանգամից ծանուցում է  ուղարկում ձեզ էլեկտրոնային պատուհանի միջոցով և անհնար է, որ դուք դա կարողանաք վերահսկել: Կազմակերպությունների ղեկավարները, հաշվապահները, իրավաբանները նույնիսկ չեն կարող վերահսկել, որովհետև դա նշանակում է՝ ունենալ լոգին, պառոլ»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ ամենօրյա ռեժիմով պետք է հետևեք ստացե՞լ եք ծանուցումը, թե՝ ոչ:

«Եթե չեք ստացել ծանուցում, 5 օր սպասում է հարկայինը, դրանից հետո մտնում է դատարան, դատարանով սանկցիան վերցնում է, գնում անմիջապես ձեր բանկային քաղվածքը ստանում է բանկից: Այսինքն, բոլորիս անընդհատ վերահսկելու են. նայի՜ հա՛, էս ինչ գործողությունը էսպես չարեցիր, քո մոտ էս ինչ հարկային տեսուչը կգա ստուգման ու քո եկամուտների 20 տոկոսը կբռնագանձենք, կտանենք»,- ասաց նա:

Ապա Սարգսյանը նշեց, որ վարչապետն ինչ ասում է, սուտ է ասում. «Ցանկացած բառ ինչ բերանից հանում է, սուտ է: Ասում է՝ քաղաքացիները հերթ են կանգնել, որ հարկ վճարեն, չեն կարողանում: Այս հարցն էլեմենտար լուծում ունի՝ հայտարարագրումը դիր կամավոր, ով ուզում է, թող վճարի, ի՞նչն է խնդիրը: Իսկ ստերի սուտն այն է, թե եկամուտների հայտարարագրման համակարգը ներդրվում է կոռուպցիայի դեմ պայքարի համար: Կոռուպցիոներ մարդն,  ով տրամադրված է կաշառք վերցնելու, և՛ իրավաբանին վճարելու գումար ունի, և՛ հաշվապահին և աուդիտորին, և՛ գտնվում է համապատասխան պաշտոնում ու դիրքում, և՛ կարողանում է փող վերցնի, խորհդակցում է  մարդկանց հետ և բոլոր փաստաթղթերն ապահովում է: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար սա անարդյունավետ գործիք է, այստեղ էլ են խաբում»,- ընդգծեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031