Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա, որը, ըստ ստանձնած հանձնառության, պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները. Սրբուհի Գալյան

Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստիn Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խոսեց ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված չորս հիմնական քայլերի մասին:

«Առաջինը Սահմանադրական բարեփոխումներն են, որոնք կարելի է ասել ընթացիկ փուլում են գտնվում։ Գործում է համապատասխան խորհուրդը, կազմված է Սահմանադրության հայեցակարգը, և այժմ մենք աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա, որը, ըստ ստանձնած հանձնառության, պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները։ Սահմանադրությունը շեշտադրելու է մարդու իրավունքները, այդ թվում սոցիալ-տնտեսական իրավունքները, ինչպես նաև պարունակելու է մի շարք դրույթներ, դրույթներ կապված կառավարման կարգի, տարբեր պետական մարմինների տեղի և դերի մասին։ Իհարկե, նաև կարգավորումներ կան բազմաթիվ, որոնց բովանդակությանն այժմ չեմ անդրադառնում»,- ասաց նախարարը։

Հաջորդ ոլորտը, որին անդրադարձավ Գալյանը, ընտրական բարեփոխումների ոլորտն է: «Վերջերս մենք ընդունեցինք ընտրական օրենսդրությունում փոփոխությունների փաթեթը: Փաթեթի համաձայն, շեշտադրվեցին անձանց իրավունքները կրկին, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, որոնց ընձեռվեց հավասար հնարավորություն մասնակցելու ընտրական գործընթացներին, ինչպես նաև այս օրենսդրական փաթեթի շեշտադրումը կապված էր կուսակցությունների ֆինանսավորման հետ և կուսակցություններին ընձեռվեց հնարավոր հավասար ֆինանսավորում ստանալու, այսպես ասած, հնարավորություն։

Հաջորդ կարևոր քայլը, դա, որը նաև նախատեսված է CEPA-ի շրջանակներում, մեր օրենսդրության մոտարկումն է Եվրոպական Միության օրենսդրությանը, և այս ուղղությամբ կրկին քայլեր արդեն ձեռնարկված են, 2024 թվականի ընթացքում 30-ից ավել օրենսդրական նախագծեր արդեն իսկ մոտարկված են ԵՄ օրենսդրությանը, և այս ուղղությամբ կրկին շարունակական քայլեր արդարադատության նախարարությունն իրականացնելու է»,-ասաց նա:

Գալյանի խոսքով՝ հաջորդ կարևոր ոլորտը, դա անձնական տվյալների, պաշտպանության ոլորտն է, և այս ոլորտի լավարկումը նաև պայմանավորված է վիզաների ազատականացման գործընթացով։

«Մինչ այս պահը, իհարկե, մասնագիտական վերապատրաստումներ են իրականացվել անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում, բայց մենք ունենք ավելի մեծ ծրագիր կապված այս գործակալության հետ և նախատեսում ենք դրա առանձնացումը և անկախ մարմնի տեսքով ներկայացումը մեր պետական մարմինների համակարգում։ Այս պահի դրությամբ մշակվում է հայեցակարգ առանձին ինստիտուտ ստեղծելու հետ կապված, որը պատասխանատու է լինելու անձնական տվյալների պաշտպանության համար»,- նշեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031