Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան | Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ. կան ձերբակալվածներ | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 7-10 աստիճանով | Հայ յոթ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՄ-ն ՀՀ-ում սատարում է ավտորիտարիզմը, մեր պահանջը, որ ԵՄ-ն տեր կանգնի իր իսկ արժեքներին․ Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի արածը տեղավորվում է «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի մեջ. 8 տարի է՝ ճղում ենք մեզ մեջտեղից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպական կառույցների համար Նիկոլի աթոռն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքները․ Աննա Մկրտչյան | Աշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ժամերով «պրոպկա» է, 2 տարի էլ անցնի, ոտքով ավելի շուտ կհասնեն տեղ

Լրահոս

Վազգենը դարձել էր միասնության և ուժի խորհրդանիշ, առաջնորդ, որը ղեկավարում էր ոչ թե հետևից, այլ առաջնագծում. Օսկանյան

Վազգեն Սարգսյանի 66-ամյակի օրը հիշում և հարգում ենք նրան՝ հայրենասեր մարդ, ռազմական ու պետական գործիչ, որի վառ կերպարը շարունակում է ոգեշնչել սերունդներին, ընդամենը մի քանի բացառությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Վազգենը ավելին էր, քան պարզապես առաջնորդ. նա մարմնավորում էր հայ ժողովրդի դիմացկունությունը, խիզախությունը և անսասան կամքը։ Նրա իմաստությունը, ռազմավարական հեռատեսությունը և խորը սերը հայրենիքի հանդեպ նրան դարձրին անփոխարինելի ոչ միայն որպես հրամանատար ու պետական գործիչ, այլև որպես առաջնորդող ուժ Հայաստանի ժամանակակից պատմության մեջ։ Նա դարձել էր միասնության և ուժի խորհրդանիշ, առաջնորդ, որը ղեկավարում էր ոչ թե հետևից, այլ առաջնագծում՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ պետականաշինության գործում։

Թեև Վազգենի կյանքը ողբերգականորեն կարճ եղավ, նրա ժառանգությունը շարունակվում է։ Նրա բացակայության դատարկությունը խորապես զգացվում է, և այսօր, առավել քան երբևէ, մեր ազգը պետք է վերածնվի նրա անմահ ոգով, դիմացկունությամբ և վճռականությամբ։ Միայն այդպես կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած ներքին և արտաքին բազմաթիվ մարտահրավերները, վերականգնել մեր կորուստները և վերահաստատել մեր արժանապատվությունը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև