Skip to main content

Առուշ Առուշանյանը 100 տոկոս արդյունք է գրանցում Գորիսի համայնքներում | Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը ՝ կաշառքի գործով, վերջինիս եղբայրը Վայքի ոստիկանապետն է | Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը

Լրահոս

Վիլեն Գաբրիելյանը անամոթաբար ստում է․ Կորյուն Սիմոնյան

Լրագրող Կորյուն Սիմոնյանը գրում է․

Վիլեն Գաբրիելյանը անամոթաբար ստում է
Քիչ առաջ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, թե իբրև ես իրեն շանտաժ եմ արել, ինչի համար էլ ինքը հայհոյել է ու չի զղջում։Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ Վիլեն Գաբրիելյանը անամոթաբար ստում է, իմ կողմից որևէ շանտաժ չի եղել։ Դեպքը տեղի է ունեցել հետևյալ կերպ։ Գյումրու տիկնիկային թատրոնում ընտրական տեղամաս կար, Վիլեն Գաբրիելյանը հարբած վիճակում ծիկրակում էր թատրոնի պատուհանից, ես դուրս եկա ու տեսա ճոճվող Վիլեն Գաբրիելյանին, նրան ուղեկցող մի անձի ու 4 ոստիկանի հետ, փորձեցի հասկանալ, թե ինչ է կատարվում, ու էդ ընթացքում Վիլեն Գաբրիելյանը ինձ ասաց՝ “ինչ ես տենց թարս նայում”, ես էդ պահին հանեցի հեռախոսս ու որոշեցի, որ նրա հետ պետք է տեսախցիկի առկայությամբ խոսեմ։ Մի քանի հարց տվեցի, թե ինչու է հարբած, ինչ է խմել, ինչ խնդիր ունի ոստիկանների հետ և այլն, ինչից հետո փորձեցի հեռանալ, սակայն նա ու իրեն ուղեկցող անձը սկսեցին ինձ ու օպերատորիս հետապնդել, հայհոյել։ Նախ ինչ հայհոյել ես, քեզ ես հայհոյել, Վիլեն Գաբրիելյան, երկորդը՝ չփորձես ինձ զրպարտել, թե ես քեզ շանտաժ եմ արել։ Դու Գյումրիում հարբած հասարակական կարգ ես խախտել, ու ես ցանկացած պարագայում այդ տեսանյութը հրապարակելու էի, ինչը արել եմ։ Factor TV-ի իմ գործընկերներին խնդրում եմ նաև հրապարակել իմ այս արձագանքը՝ ի պատասխան Վիլեն Գաբրիելյանի հրապարակած զրպարտության։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031