Skip to main content

Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է․ Մամիջանյան | ՔՊ-ն 96 տոկոս ձայն է ստացել Արմավիրում, իսկ Գառնիում` 94 տոկոս | Առուշ Առուշանյանը 100 տոկոս արդյունք է գրանցում Գորիսի համայնքներում | Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը ՝ կաշառքի գործով, վերջինիս եղբայրը Վայքի ոստիկանապետն է | Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

Հռիփսիմե Խուրշուդյանը նաև մրցավարական գործունեություն կծավալի

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ նաև մրցավարական գործունեություն կծավալի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Խուրշուդյանը:

«Մրցավար աշխատելու գաղափարը վաղուց ունեի, դեռևս այն ժամանակ, երբ գործող մարզիկ էի: Հայաստանի առաջնությունում, երբ ընթանում էր պատանիների կամ երիտասարդների մրցաշարը, ինքս էի ուզում մրցավար լինել: Եվ հիմա էլ այսպես է ստացվում` սպորտից հետո էլ մնում եմ սպորտում»,-ասել է Խուրշուդյանը:

Վերջինիս խոսքով` այժմ պաշտոնապես ստացել է «Ազգային մրցավար»-ի կոչում և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտ է ներկայացրել միջազգային կառույցին` միջազգային կարգի մրցավարի կոչման համար:

«Հայաստանում չունենք կին մրցավար և ես շատ ուրախ եմ, որ կրկին առաջինն եմ լինելու: Միջազգային կարգի մրցավարի կոչման համար միջազգային ֆեդերացիայի կողմից «քննական» մրցաշարում կլինեմ որպես մրցավար, որից հետո արդեն ըստ տարիքային խմբերի պետք է սկսվի գործունեությունս: 25 տարի լինելով ծանրամարտում`գիտեմ նաև, թե ինչպես է լինում այս ամբողջ գործընթացը»,-առանձնացրել է նա:

Հռիփսիմե Խուրշուդյանը պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց 2024 թվականին: Նախորդ տարվա սկզբին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Խուրշուդյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031