Skip to main content

Իմ գենը հայկական է, վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ. Սիրուշոն արձագանքել է Փաշինյանի սպառնալիքներին | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, բայց «բա խի՞ Սերժին չեն նստցնում» վնգստալը բարո չէ, քաղաքական չէ և տմարդի է. Արմեն Աշոտյան | Նարե Առաքելյանը դարձել է Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն | Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ ՄԻՊ-ը զորամաս է այցելել | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան | Հայոց Հայրապետը մեղադրյալի աթոռին է․ վա՛յ ու հազար ամո՛թ ինձ, քեզ ու ամենքիս, որ հանդուրժում եմք այս մղձավանջը․ Տեր Սեբեոս | Մինսկի և Ջրվեժի 10-րդ փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի | Իմ տղան այդ որակի տղա չէ, թող քննությունը պարզի. Հովիկ Աբրահամյանը՝ որդու կալանավորման մասին | 36-ամյա վարորդը «JCB» տրակտորով կողաշրջվել է | Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն | Չինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ | Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան. փաստաբան | Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա | Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով | Կյանքս ունի սահմանագիծ՝ պшտերազմից առաջ ու հետո, ՀՀ-ում պետք է իշխանափոխութուն տեղի ունենա. Իրինա Յոլյան

Լրահոս

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրել է խաղաղության հաստատմանը միտված ՀՀ ջանքերը

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած ՄԱԿ-ի ԳՔ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում, կարևորելով ՄԱԿ-ի հետ հարաբերությունների հետևողական ընդլայնումը, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) 2026թ. Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։

Զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանում տևական կայունության և խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի կողմից գործադրվող հետևողական ջանքերն՝ առանձնանշելով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» արդեն իսկ համաձայնեցված տեքստի առանց հապաղման ստորագրման կարևորությունն, ինչպես նաև Հարավային Կովկասի փոխկապակցվածությանը և ենթակառուցվածքային ողջ ներուժի բացահայտմանը ուղղված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման նշանակությունը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31