Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Փաշինյանն այցելել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որը արդիականացվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների շրջանակում: Հայտնում են Կառավարությունից:

Վարչապետն Առողջապահության նախարարի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Նշվել է, որ ՀԱՊԱԿ արդիականացումը ներառում է 6 մասնաշենքի հիմնանորոգում՝ այդ թվում՝ հոգեբուժական մասնաշենքեր, վարչական մասնաշենք, խոհանոցային մասնաշենք և այլն։

Ներկայում ավարտված և վերազինված են թվով 3 մասնաշենք (1-ին հոգեբուժական մասնաշենք, խոհանոցային մասնաշենք, հսկիչ անցագրային կետ), ինչպես նաև արևային ֆոտովոլտային կայանը։ Իրականացված են նաև ավարտված մասնաշենքերի հարակից տարածքների բարեկարգումները։

1-ին հոգեբուժական մասնաշենքում իրականացվել է սեյսմազինվածության ավելացմամբ հիմնանորոգման աշխատանքներ, ինչպես նաև ամբողջությամբ հագեցվել է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով։ 1-ին մասնաշենքում տեղակայված են ընդունարանը, զինվորական բաժանմունքը, տղամարդկանց ստացիոնար և ամբուլատոր բաժանմունքները, բուժ․ անձնակազմի սենյակները։ ՀԱՊԱԿ մասնաշենքերի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով նախատեսված է 4 մլրդ 688,9 մլն դրամի ներդրում, որից կատարված է 37,12%-ը։

Տեխնիկական հագեցումն իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից։ 1-ին հոգեբուժական մասնաշենքի, խոհանոցի վերազինման և կահավորման համար հիմնադրամի կողմից նվիրատվության կարգով տրամադրել է 131 մլն դրամ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031