Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Վիզա ստանալու պրոցեսը վերածվել է բիզնեսի. անբարեխիղճ տնտեսվարողները փակում են բոթերը, այնուհետև դրանք հանում վաճառքի. տուրիզմի փորձագետ

Ամռան սկզբին Եվրոպա մեկնելու համար դեռ փետրվարից պետք է սկսել վիզայի դիմումի համար ժամ ամրագրել, մարդիկ օրեր, ժամեր շարունակ են փորձում:

Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մեկնելը մի քանի անգամ բարդացել ու թանկացել է. քաղաքացիներն ամիսներով վիզայի դիմումի համար ժամադրություն չեն կարողանում ամրագրել, անգամ այնպիսի դեպքերում, երբ Եվրոպա գնալն անհրաժեշտ է՝ մասնագիտական, գիտական կամ կրթական նպատակներով։

Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրիա, Իսպանիա, Չեխիա, Հունաստան. կա՛մ դեսպանատներում, կա՛մ վիզա կենտրոններ դիմելն էլ գլխացավանք է դարձել քաղաքացիների համար:

Տուրիզմի ոլորտի փորձագետ Յաշա Սոլոմոնյանը  Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ  առաջին խնդիրն այն է, որ շատացել են թռիչքները դեպի Եվրոպա, իսկ վերջին հինգ-վեց տարիներին  շատ լոուքոսթերներ են հայտնվել դեպի Եվրոպա տարբեր ուղղություններով, և հետևաբար՝  ավելացել է ուղևորների քանակը, և դրա հետ կապված՝ ցավոք, դեսպանատներում չեն հասցրել համապատասխան փոփոխություններ իրականացնել, որպեսզի ավելացնեն սպասարկող անձնակազմ, որպեզի կարողանան էլ՛ ավելի շատ հոսքեր սպասարկել:

Առցանց հերթագրման համակարգի փոխարեն քաղաքացիները հիմա ժամադրություն կարող են ամրագրել դեսպանատանը նամակ գրելով։ Սակայն այս փոփոխությունից հետո էլ դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնում են՝ սպասարկման սահմանափակ հնարավորությունների պատճառով քաղաքացիները կարող են սպասել մինչև 5 ամիս։

«Եթե մենք համարվում ենք ավելի արագ ֆիզիկապես օր վերցնողներ, մենք անզոր ենք արդեն բոտի դեմ, վայրկյանական՝ 1-3 վայրկյանում առավելագույնը, օրը փակվում է, այսինքն՝ ինչ-որ մեկը վերցնում է: Սա ավելի գլոբալ ու մեծ խնդիրներից է, ցավոք սրտի, եվրոպական բյուրոկրատիան այնպիսին է, որ տարիներ է տևում, մինչև ինչ-որ փոփոխություններ են անում: Ավելի շատ ցանկացող կա, քան տեղ, դրան էլ գումարվել են մի շարք անբարեխիղճ տնտեսվարողներ, ովքեր մի շարք ծրագրերի միջոցով փակում են բոթերը, այնուհետև հանում դրանք վաճառքի: Պրոցեսը վերածվել է բիզնես սխեմայի», -նշեց Սոլոմոնյանը:

Նրա խոսքով՝ խոսվում է նաև կոռուպցիոն սխեմաների մասին, բայց բացառում եմ, որ դեսպանատները մասնակցում են այդ կոռուպցիոն գործարքներին: Օրինակ, մենք ունենք դեսպանատներ, որ Հայսատանում էլ չեն: Օրինակ, Իսպանիայի դեսպանատուն դիմելու համար դիմում ենք վիզա կենտրոնին, այնուհետև թղթերը հավաքվում ու ուղարկվում են Մոսկվա կամ Թբիլիսի, որը բավականին միջնորդավորված է:

Սոլոմոնյանի խոսքով՝ խնդիրն ավելի շատ նաև միջպետական է: «Մեր ԱԳՆ-ն շատ անելիքներ ունի՝ տվյալ պետությունում ու դեսպանատան հետ աշխատանքներ տանելու համար: Ես ինձ՝ որպես քաղաքացի, վատ եմ զգում, որ պետք է տարատեսակ թղթեր հավաքեմ, հերթերում սպասեմ, այն էլ հարց է, կլինի՞, թե՞ չէ: Դա վիրավորում է արժանապատվությունդ ամեն ձևով», -եզրափակեց Սոլոմոնյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031