Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Տնտեսական տապալում. կոնյակագործները միայնակ պայքարում են պետական անտարբերության դեմ․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Այսօր կոնյակագործները Վրաստանի դեսպանատան առաջ բողոքի ակցիա իրականացնելուց հետո շարժվեցին Կառավարության շենք՝ պահանջելով վերացնել Վրաստանի տարածքով հայկական արտադրության խմիչքները արտահանելու խոչընդոտները։

Մոտավորապես 1 շաբաթ առաջ, երբ կոնյակագործները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում, ԱԺ ամբիոնից բարձրաձայնեցի այս հարցը, ինչին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հավաստիացրեց, որ իրենք կապի մեջ են վրացական կողմի հետ և ամեն ինչ անում են, որպեսզի խնդիրն օր առաջ լուծվի։

Փաստացի, խնդիրը չի լուծվել, և արդեն 40 օր է՝ այս բիզնեսի ներկայացուցիչները կրում են ահռելի ֆինանսական վնասներ։ Մեքենաները տևական ժամանակ է՝ կանգնած են անցակետում։ Հարյուրավոր աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ։

Գործարարները, միայնակ մնալով, ստիպված բողոքի ակցիաներ են իրականացնում Վրաստանի դեսպատանան առաջ, այն պարագայում, երբ հայկական կողմն ինքը պետք է ողջ ջանքերն ուղղեր ապօրինի և անհասկանալի արգելքը վերացնելու ուղղությամբ։

Նշենք, որ Վրաստանը տարանցիկ երկիր է, ալկոհոլային խմիչքներն արտահանվում են ԵԱՏՄ և Բալթյան երկրներ, և, այս պարագայում, Վերին Լարսի անցակետում ապրանքների կապարակնիքները պոկելն ու լաբորատոր փորձարկումներ իրականացնելը որևէ հիմնավորում չեն կարող ունենալ։

Խնդրի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, որոնք, ունենալով բոլոր կապերն ու հնարավորությունները, բավարար քայլեր չեն ձեռնարկում տնտեսության այս կարևոր ճյուղը փրկելու ուղղությամբ։

Այս ամենը հետևանքն է ոչ կոմպետենտ և անպատասխանատու կառավարման։ Քաղաքացին իր հոգսերով օրվա իշխանություններին հետաքրքիր չէ։ Բոլոր ոլորտները տապալած այս խմբակը միայն կարողանում է հարստահարել և տուգանքներ սահմանել՝ դրանք ուղղելով իր բարեկեցության ապահովմանը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031