ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե ոչ. Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՊՀ շրջանակներում համագործակցության ամրապնդումը համակարգերի կայունության բարձրացմանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու | Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնшպետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում | Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա | «Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ցուցմունք է տվել Աղվան Հովսեփյանի դեմ | Ժողովրդավարության «բաստիոնը» օր օրի փլուզվում է․ Իրինա Յոլյան | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը | Փաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ․ Մանե Թանդիլյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ ՍԴ-ում | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Միքայել Սրբազանին դիմավորել Գյումրիում | Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ | Եթե գործող իշխանությունը չի ստացել օրինական մեծամասնություն, ապա այդ ձայները պատկանում են ընդդիմությանը՝ որպես ամբողջություն․ Վարդան Օսկանյան | Ալեն Սիմոնյանի վարքագծից ամենաշատ տուժածներից մեկն էլ ես եմ. բայց ի՞նչ տարբերություն ոչ լեգիտիմ խորհրդարանի խոսնակն ով է․ Անի Գևորգյան | ՈՒՂԻՂ. Ընտրությունների արդյունքները քննարկվում են ՍԴ-ում

Լրահոս

Հեղափոխական կոդերին «արհեստական շնչառություն» տալու Նիկոլի բոլոր փորձերը ոչ թե արդյունավետ չեն, այլև ծաղրի առարկա են. Միհրան Հակոբյան

Հասարակագիտությունը պնդում է, որ ցանկացած հեղափոխություն 15 տարվա կյանք ունի: Հաշվի առնելով հանգամանքը, որ համացանցային տեխնոլոգիաները մի քանի անգամ արագացրել են սոցիալական գործընթացները, իսկ 2018-ի նիկոլական հեղափոխության ուղիղ հետևանքով կործանվել է Արցախն ու հայերի զգալի մասի ազգային արժանապատվությունը, ապա հեղափոխությունից արդեն 7 տարի անց պետք է հստակ արձանագրել՝ չկա հեղափոխության էներգետիկա, հեղափոխության օրակարգ ու հեղափոխության ծրագիր, հեղափոխության սպասելիքներ, կարճ ասած՝ 2018-ի հեղեփոխությունը գոյություն չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«Իսկ հեղափոխական կոդերին «արհեստական շնչառություն» տալու Նիկոլի բոլոր փորձերը ոչ թե արդյունավետ չեն, այլև ծաղրի առարկա են: Որ հեղափոխությունն անկել է ու Նիկոլի՝ վարչապետի աթոռը պահելը զուտ ժամանակավոր աշխարհաքաղաքական իրողություններով է պայմանավորված, ապացուցելի է ընդդիմության ներսում առկա սուր մրցակցությամբ, որի «բոնուսի» էությունն այն է, թե ով պետք է «հողին հանձնի» Նիկոլի քաղաքական դիակը:

Բայցևայնպես կա Նիկոլին ու նրա կուրատորներին թերագնահատելու մեծ վտանգ: Կա՞ երաշխիք, որ չի լինելու այն սխալը (մեղմ ասած), որն արվեց 2021-ին: Չէ որ 2021-ի ընտրությունը Երրորդ Հանրապետության պատմության ամենամեծ ողբերգություններից է, եթե ոչ ամենամեծը: Որովհետև 2021-ի ընտրության արդյունքներով է հայ ժողովրդի անունից դակվել սկզբում կապիտուլյացիայի, այնուհետև Արցախի կործանման դատավճիռը: Իհարկե, հնարավոր չէ 2021-ի ողբերգությունը բարդել ժողովրդի կամ ժողովրդի ընտրության վրա: Հասարակագիտությունն ու պատմագիտությունը ժողովրդին չեն քննում, դերակատարների վարքագիծն ու պատատխանատվությունն են քննում:

Հ.Գ. Առնվազն տարօրինակ է, որ ճիշտ է համարվում ասելը՝ «կրելու ենք», բայց սխալ է համարվում հարցը շոշափելը, թե «ինչու չկրեցիք»: Ի վերջո, քաղաքական ու բարոյական պատասխանատվության հարց կա, որից հնարավոր չէ երկար ժամանակ խուսափել ու խուսանավել»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև