Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

Փաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ․ Մանե Թանդիլյան

Սահմանադրական դատարան է դիմել ԱԺ ընտրություններին մասնակցած 7 ուժ, որոնք միասին հավաքել են ձայների 43,5%-ը: ՍԴ չդիմած առնվազն 4 ուժ էլ ( ընդհանուր ավելի քան 2,5% քվեով) նույնպես հրապարակայնորեն կասկածի տակ են դրել ընտրությունների արդյունքների օրինականությունը։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Սա նշանակում է, որ ընտրություններին մասնակցած ուժերի մեծամասնությունը՝ անկախ իրենց միջև առկա բազմաթիվ հակասություններից, եկել է նույն եզրակացության․ հրապարակված արդյունքները չեն արտահայտում ընտրողների իրական կամքը։

Անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշումներ կկայացնի Սահմանադրական դատարանը, ինչ արձանագրումներ կանի, մեկ փաստ արդեն անժխտելի է․ հասարակության առվնազն կեսն ունի և ունենալու է խորը մտահոգություններ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Այս ամենն առաջացրել է վստահության ճգնաժամ։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ։

Առաջիկայում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու, որը նոր մարտահրավերներ է առաջացնելու նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև