Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառք տալու դեպքեր է բացահայտել. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին | Երևանում կատաղի մшրտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ 3 օր է քաղաքապետարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է Արցախի դրոշը․ ՀՅԴ ՀԵՄ | Ցանկանում եմ ուրբաթ հանդիպում կազմակերպել մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ, որպեսզի որոշենք՝ մանդատները չվերցնելն է ճիշտ, թե վերցնելը․ Նարեկ Կարապետյան | Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել․ դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան | Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» | Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման. Նաիրի Սարգսյան. «Փաստ» | Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» | Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով․ փաստաբան | Վեհափառն ընդունել է «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ Մորթեզա Ջավադի Ամոլիին և Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին | Արդարացի որոշում չեմ ակնկալում ՍԴ-ից. փողոցից չենք խուսափում, բայց ճանապարհի վերջը պիտի տեսնենք. Լևոն Քոչարյան | Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն | Իսրայելի պաշտպանության բանակը չի լքի Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտին, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի. Իսրայելի պաշտպանության նախարար | Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. Փաստինֆո | Ադրբեջանցիների վերադարձի հարցը իշխանություն-ընդդիմություն վիճաբանության առարկա մի դարձրեք, դա Հայաստանի ազգային անվտանգության հարց է. Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Լրահոս

Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հերթական անգամ բախվում է Բաքվի կողմից առաջադրվող նոր, բովանդակային առումով վտանգավոր նախապայմանների։ Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլիի վերջին հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք վերադարձի հարցը պետք է դառնա խաղաղության պայմանագրի և բանակցությունների անկյունաքարը, պատահական հռետորաբանություն չէ։ Սա կազմակերպված պետական ռազմավարության հաջորդ փուլն է, որը լուրջ մարտահրավեր է նետում ՀՀ անվտանգությանն ու սուվերենությանը և, միևնույն ժամանակ, ի հայտ է բերում ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության խորքային բացերը։

«Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգը, որը պաշտոնական մակարդակով շրջանառության մեջ դրվեց Արցախի հայաթափումից հետո, նպատակ ունի ստեղծել հայկական Արցախի դիմաց արհեստական «հայելային» հակակշիռ։ Սակայն տարբերությունն արմատական է. ի տարբերություն Արցախի, որտեղ տեղի է ունեցել էթնիկ զտում ժամանակակից աշխարհի աչքի առաջ, Բաքուն փորձում է քաղաքական հարթակ բերել տասնամյակներ առաջ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ տեղի ունեցած փոխադարձ միգրացիոն գործընթացները՝ դրանք փաթեթավորելով միջազգային իրավունքի տերմիններով։

Ադրբեջանի նպատակներն ունեն մի քանի հստակ շերտեր։ Նախ՝ սա լրացուցիչ դիվանագիտական ճնշման լծակ է խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու կամ հայկական կողմից նոր զիջումներ կորզելու համար։ Երկրորդ՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական համայնքի ձևավորումը (նույնիսկ թղթի վրա) Բաքվին ապագայում հնարավորություն կտա միջամտել ՀՀ ներքին գործերին՝ «իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության» պատրվակով։

Եվ վերջապես, սրանով փորձ է արվում վերջնականապես չեզոքացնել արցախահայության՝ իրենց բնօրրան վերադառնալու միջազգայնորեն ճանաչված իրավունքի քննարկումները:

Այս ֆոնին առավել մտահոգիչ է ՀՀ ներքաղաքական և տեղեկատվական դաշտում տիրող պատկերը։ ՀՀ գործող իշխանությունները հանրությանը երկար ժամանակ խոստանում էին «խաղաղության դարաշրջան»՝ հաճախ ներկայացնելով, որ հերթական զիջումը՝ լինի դա սահմանազատման, թե այլ հարցերում, վերջինն է, և դրանից հետո Բաքուն այլևս պահանջներ չի ունենալու։ Ալեքբերլիի և ադրբեջանական էլիտայի այլ ներկայացուցիչների հայտարարությունները փաստում են հակառակը. Ադրբեջանի նախապայմանների նշաձողը ոչ թե իջնում է, այլ բարձրանում։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ կառավարությունը հանրության հետ հարաբերություններում կա՛մ անկեղծ չէ, կա՛մ ի վիճակի չէ ճիշտ գնահատել հակառակորդի ստրատեգիական ախորժակը։ Իշխանական քարոզչությունը փորձում է խուսափել այս թեմաների հանրայնացումից, ինչը հասարակության մեջ ստեղծում է կեղծ անվտանգության զգացում, մինչդեռ իրականում երկիրը կանգնած է նոր մարտահրավերների առաջ։ Զիջումների վրա հիմնված դիվանագիտությունը սովորաբար ոչ թե կանգնեցնում է ագրեսորին, այլ լեգիտիմացնում է նրա հաջորդ պահանջները։ Հայաստանի կողմից Արցախի հարցի լիակատար շրջանցումը բանակցություններում Բաքվի համար ճանապարհ բացեց անցնելու «Արևմտյան Ադրբեջանի» շինծու օրակարգին։

Լռությունը կամ պաշտոնական Բաքվի հայտարարություններին զուտ «ապակառուցողական» որակում տալն այլևս արդյունավետ չեն։ Հայաստանին անհրաժեշտ է հստակ, հարձակողական և փաստարկված հակազդեցության ռազմավարություն։ Եթե խոսվում է վերադարձի իրավունքի մասին, ապա Հայաստանը պետք է առաջնային պլան բերի Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից (Գանձակ) և Նախիջևանից բռնագաղթված հարյուր հազարավոր հայերի իրավունքների հարցը, ինչպես նաև Արցախի՝ էթնիկ զտման ենթարկված բնակչության վերադարձի միջազգային երաշխիքները։ Միջազգային հանրությանը պետք է հստակ ցույց տալ «Արևմտյան Ադրբեջան» տերմինի հակաիրավական և պատմությունը խեղաթյուրող էությունը, որը բացահայտ տարածքային հավակնություն է ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետության հանդեպ։ Միևնույն ժամանակ, իշխանությունը պետք է դադարեցնի տեղեկատվական մանիպուլ յացիաները և հանրությանը ներկայացնի բանակցությունների իրական պատկերը, քանի որ ուժեղ դիմադրողականություն հնարավոր է ձևավորել միայն այն դեպքում, երբ հասարակությունը գիտակցում է իրական վտանգը։

Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր պատկերացրած «խաղաղությունը» ոչ թե երկու հավասար կողմերի համակեցությունն է, այլ Հայաստանի կապիտուլ յացիայի երկարաժամկետ ձևակերպումը։ «Վերադարձի իրավունքի» թեզի ներմուծումը բանակցային օրակարգ հերթական ականն է հայկական պետականության տակ։ Եթե պաշտոնական Երևանը չփոխի իր կրավորական կեցվածքը և չդադարի թաքցնել իրականությունը սեփական ժողովրդից, ապա հաջորդ հանգրվանին հայկական կողմը ստիպված է լինելու քննարկել արդեն ոչ թե սահմանների գծումը, այլ Հայաստանի ներսում ադրբեջանական գործոնի իրավական հաստատումը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև