Skip to main content

1 մլրդ դրամ արժողության՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են․ ՔԿ | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին | Հայրս արդար և չափազանց մեղմ ու բարի, Աստվածասեր մարդ էր. վստահ եմ՝ իր ապրած կյանքով հանգրվանել է իր սիրած Հիսուսի գրկում. Բագրատ Սրբազան | Նոր Խարբերդում 67-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել, դեպքը ներկայացվում է մանիպուլյատիվ. ՆԳՆ | «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղում է հայտնվել, երբ խոսում եք խոսքի ազատության մասին, դա ուսումնասիրեք. Ղահրամանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք իմացել ենք, որ Ադրբեջանից մասնագետներ են եկել Մեղրիի տարածաշրջան. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կտեսնեք, թե ինչպես ենք ակտիվացնելու եվրոինտեգրման հանձնաժողովի աշխատանքները. Նարեկ Կարապետյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Իրական դիվերսիֆիկացիա ենք բերելու, ժողովրդին էլ ենք ցույց տալու, որ դեմ ենք նրան, որ միայն մեկ կողմի հետ հարաբերվենք. Նարեկ Կարապետյան | Ինձ ՊԵԿ-ում ձեր իշխանության օրոք ուղիղ ասել են՝ դու յուրային չես, դիմում գրիր, հեռացիր. Ֆարմանյանը՝ ՔՊ-ականին | Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին | Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության մեքենան, կա վիրավոր | Ես ասում եմ՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը. զգում եք չէ՞ ոնց է գալիս իշխանությունը բռնազավթելnւ կոչը. Արամ Վարդևանյան | Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ վիրավորում են հավատավոր զավակներին. Մելիքյան | «iPhone 17»-երով եկել, «iPhone 4»-ի սոֆթով «բուքսավատ» եք անում, ժողովրդին էլ նույնն եք ստիպում. Կոնջորյան

Լրահոս

Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. Factor

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական 18 ուժերը քարոզարշավի 28 օրերի ընթացքում իրենց նախընտրական հիմնադրամներ են փոխանցել 2 մլրդ 147․7 մլն դրամ, որից քարոզչության նպատակով ծախսել են 2 մլրդ 12․4 մլն դրամ (շուրջ 5․2 մլն դոլար)։ Քարոզչության նպատակով ամենամեծ գումարը ծախսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 777․3 մլն դրամ, ապա «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 467․5 մլն դրամ, երրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է՝ 322․3 մլն դրամ։ Այս մասին գրում է Factor-ը։

Ընտրություններին մասնակցած կուսակցությունների ու դաշինքների նախընտրական հիմնադրամների մուտքերն ու ելքերը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի ընթացքում ծախսել է 173․8 մլն դրամ, «Միասնության թևեր»-ը՝ 68․3 մլն դրամ, «Լուսավոր Հայաստան»-ը՝ մոտ 43 մլն դրամ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը՝ 36․5 մլն դրամ, «Հանուն հանրապետության»-ը՝ 32․1 մլն դրամ, «Ժողովրդավարական համախմբում»-ը՝ 25․3 մլն դրամ, «Հանրապետություն»-ը՝ 22․2 մլն դրամ, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ 18․6 մլն, «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը՝ 10․6 մլն, «Բոլորին դեմ եմ»-ը՝ 8․6 մլն, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը՝ 4․2 մլն դրամ։ 4 կուսակցություններ քարոզարշավի ընթացքում ծախսել են 1 մլն դրամից պակաս գումար. ԴՕԿ-ը՝ 813 հազար դրամ, «Ռեֆորմիստների» կուսակցությունը՝ 500 հազար դրամ, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցոսւթյունը՝ 413 հազար դրամ, և ամենաքիչ գումարը ծախսել է «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը՝ 483 հազար դրամ։  Factor.am-ն ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության հրապարակած հայտարարագրերն ու պարզել, որ «Միասնության թևեր»-ը նախընտրական քարոզչության նպատակով ձեռք բերված ապրանքների և ծառայությունների համար հունիսի 14-ի դրությամբ պարտք է մնացել մոտ 139․3 մլն դրամ։ Չնայած նրան, որ քարոզարշավի ընթացքում «Դոսյե» կենտրոնը գրել էր, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիյենկոյի ենթակայությամբ գործող ԷԻՍԻ (ЭИСИ) ինստիտուտից աջակցություն է ստացել նաև «Միասնության թևեր»-ը՝ շուրջ 926 մլն դրամ, որի կապակցությամբ «Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է  ներկայացրել, կուսակցության հաշվետվություններում այս գումարը չի արտացոլվել։  «Միասնության թևերի» առաջնորդ Արման Թաթոյանը հերքել է, որ կուսակցությունը Ռուսաստանից ֆինանսավորում է ստացել՝ դա որակելով կեղծիք:

Անհատույց միլիոնները

«Քաղաքացիական պայմանագիրը», ըստ հաշվետվությունների, քարոզարշավի ընթացքում ամենամեծ արժողության «նվերն» է ստացել։ Խոսքն անհատույց տրամադրված անշարժ գույքի մասին է։ Բացի վարձակալած տարածքներից՝ ՔՊ-ն նախընտրական շտաբներ է ունեցել նաև հանրապետության 129 հասցեներում, որոնց համար վարձ չի վճարել։ Այդ անհատույց շտաբներից 32-ը Երևանում են եղել։ ՔՊ-ի նվեր ստացած գույքի ընդհանուր արժեքը 10․6 մլն դրամ է։ Երևանյան այդ անհատույց տարածքներից մեկի՝ Քանաքեռ-Զեյթունում գտնվողի վարձավճարը, ըստ հաշվետվության տվյալների, գնահատվում է 540 հազար դրամ, մյուսը՝ Աջափնյակում՝ 420 հազար դրամ։   «Ուժեղ Հայաստանը» ևս անհատույց ապրանք և ծառայություններ է ստացել. փուչիկներ՝ 190 հազար դրամ արժողությամբ, քարոզչական նյութեր՝ 6․5 մլն դրամի, նաև համերգային ելույթներ 2 երգիչներից՝ Սոֆի Մխեյանից ու Ներսիկ Իսպիրյանից։ Նրանց համերգային ծառայությունների շուկայական արժեքը հաշվետվությունում նշված է համապատասխանաբար՝ 7.5 մլն և 5.5 մլն դրամ։ Ուշագրավ է, որ քարոզարշավի ընթացքում Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե «երգիչ չենք գտնում, վախենում են»։  «Ուժեղ Հայաստանի» նախընտրական շտաբների վերաբերյալ հաշվետվության մեջ նշված է միայն «տարածքի վարձակալություն»՝ առանց հասցեների։  Շտաբների համար անհատույց տարածքներ է հայտարարագրել նաև «Բարգավաճ Հայաստանը», սակայն հաշվետվությունում նշված է միայն քաղաքը կամ Երևանի վարչական շրջանը, իսկ կոնկրետ հասցեն չկա։ Մայիսին կնքված անհատույց 11 պայմանագրերը նույնությամբ կրկնվում են հունիսին, ընդհանուր առմամբ՝ 3․7 մլն դրամ արժողությամբ։ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը նույնպես շտաբների մեծ մասի հասցեները չի նշել՝ փոխարենը գրելով միայն «վարձակալություն»։ Ընդ որում՝ «վարձակալություն» է նշված նաև տարածքներից 28-ի դիմաց, որոնք նույն հաշվետվության համաձայն, ՀՅԴ-ի սեփականությունն են՝ ընդհանուր 4․8 մլն դրամ արժողության։ Ստացվում է՝ դաշինքը վարձակալել է իր անդամներից մեկի տարածքները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև