Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Սրբությունը մետաֆոր չէ, այն քաղաքական գործիք, իսկ հավատքն անհատական հավատարմություն է՝ ոչ թե քարոզչական ցուցափեղկ. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նիկոլն այսօրվա կառավարության նիստում էլի մանիպուլյատիվ բորբոքում ապրեց: Այս անգամ թիրախում ընդդիմությունը կամ ժողովուրդը չէր, այլ՝ «կեղծ հավատը» և «անսրբությունը»։ Նա հայտարարեց, որ մեր եկեղեցիները «չուլանացված են», որ հավատացյալը հոգևոր հաղորդակցության համար եկեղեցի է գնում, բայց հանդիպում է «հին կոշիկի, արմատուրայի ու ապակովկի կտորի»։ Ըստ Նիկոլի՝ սա մեր՝ որպես հասարակություն, վերաբերմունքն է սրբության նկատմամբ։ Եվ երբ կեղծ բարեպաշտը փորձում է բարոյական դիրքից խոսել հավատի մասին, անխուսափելի է՝ հարցեր առաջանում են։

Նիկո՛լ, քուանշ. Օձունում այսօր երկու գործող եկեղեցի կա, և եթե թեկուզ ձևականորեն հետաքրքրվեիր դրանց վիճակով, ապա կհամոզվեիր՝ այդ տարածքներում անգամ սիգարետի մնացորդ չես գտնի։ Ոչ մի ցելոֆան, ոչ մի շինարարական աղբ (նույն պատկերն ունենք Սանահինում, Հաղպատում, Ախթալայում։) Այդ վայրերը հոգևոր շնչի և մշակութային հոգատարության իրական կիզակետներ են։ Այստեղ հայ ժողովուրդը դարերով պահել է իր հավատքն ու ինքնությունը՝ առանց պետական աջակցության կամ սադրիչ քարոզչության։

Ի դեպ՝ հենց Նիկոլի իշխանության օրոք է, որ աննախադեպ ծավալով հայկական եկեղեցիներ, սրբավայրեր և հոգևոր ժառանգություն հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ըստ տարբեր վերլուծական աղբյուրների՝ Արցախի և հարակից շրջանների հանձնումից հետո հայկական կողմը կորցրել է ավելի քան 130 եկեղեցի և վանք, այդ թվում՝ Դադիվանք, Ամարաս, Կանաչ Ժամ, Ծմկաբերդ, Թալիշի Ս. Աստվածածին, ու տասնյակ միջնադարյան խաչքարային դաշտեր։ Այդ ամենը հանձնվել է առանց պայքարի, առանց պայմանների և առանց համարժեք մշակութային պաշտպանության մեխանիզմների։

Պատմական զուգադրությամբ՝ 1920–30-ականների բոլշևիկները, որոնց ժամանակում պետական քաղաքականությունը բացահայտ հակաեկեղեցական էր, Հայաստանում քանդեցին տասնյակ եկեղեցիներ։ Բայց թե՛ քանակով, թե՛ տարածքային ծավալով, նրանք ավելի քիչ եկեղեցի են ոչնչացրել, քան այսօրվա «կեղծ սրբապաշտների» կառավարման օրոք են կորցվել։ Ի վերջո՝ բոլշևիկները պատերազմում չէին պարտվել։ Նրանք գիտեին՝ ինչի դեմ են պայքարում։ Իսկ այսօրվա իշխանությունն իբր խոսում է հավատքից, բայց վաճառում է դրա կենդանի ժառանգությունը։ Հետևաբար, երբ Նիկոլն ասում է՝ «եկեղեցի մտնողը հին կոշիկ է տեսնում», կարելի է հարցնել՝ իսկ եկեղեցի չմտնողը ի՞նչ է տեսնում. դատարկ Դադիվանք, խեղված խաչքարեր, պղծված Ս. Հովհաննես Մկրտիչ։

Ըստ էության Նիկոլը փորձում է հավատքի թեմայով բարոյական բարձրություն ներկայացնել, և թերևս նրան հիշեցնեմ, որ մաքրությունը սկսվում է ներսից։ Սրբությունը մետաֆոր չէ, այն քաղաքական գործիք, իսկ հավատքն անհատական հավատարմություն է՝ ոչ թե քարոզչական ցուցափեղկ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031