Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

2018 թվականից հետո բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքը վատացել է, իսկ պետական պարտքը՝ կրկնապատկվել. Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանն` անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, որ մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան` 2018-ին:

«Ստորև բերված պաշտոնական վիճակագրությունը վերաբերում է ՀՀ բնակչության շուրջ 40 տոկոսին՝ սոցիալապես առավել խոցելի խմբերի ՀՀ քաղաքացիներին։

2018 թ․ առաջին եռամսյակում՝

  • մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 61355 դրամ,
  • կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 40634 դրամ,
  • մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը՝ 31350 դրամ,
  • պետական պարտքը՝ 6,887 միլիարդ ԱՄՆ դոլար։

2025 թ․ առաջին եռամսյակում՝

  • մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 78181 դրամ,
  • կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 49567 դրամ,
  • մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը՝ 33350 դրամ,
  • պետական պարտքը՝ 13,581 միլիարդ ԱՄՆ դոլար։

Փաստորեն, նախորդ 7 տարիներին այս իշխանության օրոք բոլորիս պետական պարտքը կրկնապատկվել է, իսկ կյանքը թանկացել է ավելի շատ՝ սոցիալապես անապահով հարյուր հազարավոր մեր քաղաքացիների եկամուտների աճերի համեմատ, մասնավորապես՝

  • թոշակառուների կյանքը վատացել է առնվազն 5 տոկոսով․ կենսաթոշակի միջին ամսական չափն ավելացել է 22 տոկոսով, իսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է 27,5 տոկոսով,
  • նպաստառու ընտանիքների, այդ թվում՝ աղքատ և ծայրահեղ աղքատբնակչության կյանքը վատացել է առնվազն 21 տոկոսով․ մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափն ավելացել է 6,4 տոկոսով, իսկ նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն է աճել 27,5 տոկոսով»:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031