Skip to main content

Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է․ Մամիջանյան | ՔՊ-ն 96 տոկոս ձայն է ստացել Արմավիրում, իսկ Գառնիում` 94 տոկոս | Առուշ Առուշանյանը 100 տոկոս արդյունք է գրանցում Գորիսի համայնքներում | Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը ՝ կաշառքի գործով, վերջինիս եղբայրը Վայքի ոստիկանապետն է | Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

Ռուսաստանն Իրանի բարեկամն է, վաղն առավոտյան Մոսկվայում կհանդիպեմ Պուտինի հետ. Արաղչի

Այսօր առավոտյան մեկնելու եմ Մոսկվա, վաղն առավոտյան կհանդիպեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. այս մասին Ստամբուլում մամուլի ասուլիսում ասել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Ռուսաստանն Իրանի բարեկամն է», —  ասել է ԱԳ նախարարը:

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ այս պահին Թեհրանը չի քննարկում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հետ կապված բանակցություններ սկսելու տարբերակը։

«Ես, իհարկե, կապի մեջ եմ Թեհրանի հետ։ Ես դեռևս ճշգրիտ տեղեկություններ չունեմ վնասի մակարդակի մասին, բայց չեմ կարծում, որ դա այժմ կարևոր է։ Միջուկային օբյեկտներին հարվածներն ինքնին միջազգային իրավունքի աններելի խախտում են և պետք է դատապարտվեն։ Այս պահին բանակցություններին նախապատրաստվելու մասին խոսք չկա։ Բայց սկզբունքորեն, դիվանագիտության դուռը պետք է բաց մնա», — ասել է ԱԳ նախարարը Ստամբուլում մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերի լիքը բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա: Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:

«Բոլոր ինքնաթիռները անվտանգ վերադառնում են տուն։ Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի զինվորներին։ Աշխարհում չկա որևէ այլ զինված ուժեր, որը կարող է դա անել», — գրել է նա Truth Social-ում։ Թրամփը հավելել է, որ «հիմա խաղաղության ժամանակն է»։

«Սա  պատմական պահ է ԱՄՆ-ի, Իսրայելի և աշխարհի համար. Իրանը հիմա պետք է համաձայնվի ավարտի այա պատերազմը», — գրել է Թրամփը:

Նա հավելել է, որ «ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարված հասցնել, եթե Իրանի հարցը չլուծվի»։

«Կա՛մ խաղաղություն կլինի, կա՛մ Իրանը կբախվի շատ ավելի լուրջ ողբերգության», — նշել է ԱՄՆ նախագահը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դեմ Իրանի ցանկացած պատասխան  հանդիպելու է ավելի մեծ ուժի, քան այն ինչ տեղի ունեցավ այսօր:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031