Skip to main content

Իմ գենը հայկական է, վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ. Սիրուշոն արձագանքել է Փաշինյանի սպառնալիքներին | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, բայց «բա խի՞ Սերժին չեն նստցնում» վնգստալը բարո չէ, քաղաքական չէ և տմարդի է. Արմեն Աշոտյան | Նարե Առաքելյանը դարձել է Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն | Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ ՄԻՊ-ը զորամաս է այցելել | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան | Հայոց Հայրապետը մեղադրյալի աթոռին է․ վա՛յ ու հազար ամո՛թ ինձ, քեզ ու ամենքիս, որ հանդուրժում եմք այս մղձավանջը․ Տեր Սեբեոս | Մինսկի և Ջրվեժի 10-րդ փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի | Իմ տղան այդ որակի տղա չէ, թող քննությունը պարզի. Հովիկ Աբրահամյանը՝ որդու կալանավորման մասին | 36-ամյա վարորդը «JCB» տրակտորով կողաշրջվել է | Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն | Չինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ | Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան. փաստաբան | Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա | Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով | Կյանքս ունի սահմանագիծ՝ պшտերազմից առաջ ու հետո, ՀՀ-ում պետք է իշխանափոխութուն տեղի ունենա. Իրինա Յոլյան

Լրահոս

Քանի մենք բազմաթիվ հարցեր չենք դրել Փաշինյանի առջև՝ բացահայտելով նրա քաղաքականության սնանկությունը, նրա պшտերազմը մեր պետականության, քաղաքակրթության ինքնության դեմ շարունակվելու է. Սուրենյանց

Անգամ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի օրը Նիկոլ Փաշինյանը զսպվածություն հանդես չբերեց ու կրկին թիրախավորեց Եկեղեցուն: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Նա հարձակվում է, որպեսզի մեր կողմից չհնչեն շատ տրամաբանական հարցեր, որոնք, ի դեպ, բխում են նրա անմիջական լիազորություններից.

Այդ ի՞նչ արդյունավետ արտաքին քաղաքականության մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, երբ Իսլամական համագործակցության կազմակերպությունը որին անդամակցում է 57 պետություն, վերահաստատել է լիակատար համերաշխությունը Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին՝ «հայկական ագրեսիայից տուժած, ազատագրված տարածքները վերականգնելու և վերակառուցելու ջանքերում»։

Այդ ինչպե՞ս է Հայաստանը մոտ խաղաղության հաստատմանը, երբ Բաքուն նոր պահանջներ է առաջ քաշում:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում ունեցած ելույթում դժգոհել է Հայաստանից՝ ասելով, թե Երևանը չի կատարել «Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխափան հաղորդակցություն ապահովելու պարտականությունը»:

«Մենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա և իրեն անընդհատ վրաերթի են ենթարկում, վեր է կենում, էլի ավտոյի տակ է ընկնում ու չի հասկանում, ինչի է անընդհատ ավոտոյի տակ ընկնում, որովհետև ինքը չգիտի երթևեկության կանոնները, ինքը չգիտի, որ ինքը էդտեղ չի կարող գտնվել, որովհետև էդտեղ գտնվելը 95 և ավելի տոկոս հավանականություն է ստեղծում, որ ինքը մեքենայի տակ կընկնի, ոչ թե դիմացի մեքենան գազան է, այլ ինքը ընկնելու է ավտոյի տակ»,- Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն այս միտքն արտահայտել է՝ խոսելով հայ- թուրքական հարաբերությունների, Անկարայի ագրեսիվ կեցվածքի մասին:

Ահավասիկ, ինչո՞ւ է Փաշինյանը հերթական անգամ «մաքրում» Թուրքիայի ցեղասպան դեմքը՝ ցեղասպանվելու պատասխանատվություն բարդելով «երթևեկության կանոնները» չիմացող հայ ժողովրդի վրա:

«Էդ էլ է պետք խոստովանել, որ «Խաղաղության խաչմերուկը» բացվեց, Ադրբեջանն էլ ասելու է՝ տեսեք, «Զանգեզուրի միջանցքը» բացվեց: Սրան էլ պետք է պատրաստ լինենք: Բայց մեր ինքնիշխանության [ներքո], իրենցն էլ՝ իրենց … և պարզեցումներ պետք է լինեն, և էդ պարզեցումները, որպեսզի կայուն, երկարատև լինեն, պիտի փոխադարձաբար լինեն, այսինքն շահագրռվածություն պետք է ունենանք և կունենանք»,- Ստամբուլում ասել է Փաշինյանը:

Ի՞նչ «պարզեցումներից» է խոսում Փաշինյանը ու կարո՞ղ է պարզվել, որ նրա «ինքնիշխանական» պայքարը Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի դեմ՝ ընդդիմախոսություն էր ոչ թե միջանցքի գաղափարի, այլ ընդամենը դրա ռուսական վերահսկողության դեմ:

Քանի մենք այս և բազմաթիվ հարցեր չենք դրել Փաշինյանի առջև՝ բացահայտելով նրա քաղաքականության սնանկությունը, նրա պատերազմը մեր պետականության, մեր քաղաքական, քաղաքակրթության ինքնության դեմ շարունակվելու է»,- գրելէ  նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31