Մի հայտարարություն արա, որ քաղաքականություն չես մտնելու․ ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում․ Սամվել Կարապետյան | Գյումրիում տեղակայված 102-րդ ռшզմակայանն առերևույթ օգտագործվում է Հայաստանում ընտրական գործընթացների վրա անմիջական ճնշում գործադրելու համար․ «Իրազեկ քաղաքացիների միավորում» | Ամենաերջանիկն եք, որովհետև ամենամոտն եք Արարատ լեռան ու Սուրբ Էջմիածնին. Սամվել Կարապետյանը հանդիպել է Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչներին, լսել նրանց խնդիրները (Տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղություն չէ, շանտաժ է, ժողովուրդ ջան դուք որոշեք. Ծառուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Միասնության թևերի» քարոզարշավի 4-րդ օրը Երևանի Կենտրոն վարչական շրջանում | «Կալանավորվեց մшնկապղծпւթյան գործով անցնող 3-րդ տղամարդը»․ Սյուզի Բադոյան | Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում. Արման Թաթոյան | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը Նոր Հաճնում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ Վեդիի դեպքերի մասին․ «Դառնության զգացում ունեմ, պիտի վերաբերվեն իրենց երեխաների պես» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նպատակ չունենք վնասել ՌԴ շահը. Քանի դեռ անհրաժեշտությունը չկա՝ հարցը չենք քննարկի. Նիկոլ Փաշինյան | Համաձայն չեմ «ապահարզան» ձևակերպման հետ. ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում. Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին | Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում | ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը | Գագիկ Ծառուկյանը Հրազդանում է (տեսանյութ)

Լրահոս

Քույր ու եղբոր ծեծի գործով ձերբակալված Տաթևի ղեկավարի պաշտպանները ներկայացրել են տեղի ունեցածը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, միակողմանի ներկայացված և խեղաթյուրված տեղեկություններ, հարկ ենք համարում ներկայացնել դեպքի և դրան նախորդող իրադարձությունների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը, հայտարարություն են տարածել Գոռ Մինասյանի պաշտպաններ Արտակ Նավասարդյանը և Սլավիկ Պողոսյանը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «2023 թվականի հոկտեմբերից սկսած Գոռ Մինասյանի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, նրան ճանաչող և չճանաչող բազմաթիվ մարդկանց «Telegram» և «WhatsApp» հավելվածներով ուղարկվել են վերափոխված ձայնագրություններ և կեղծ հաղորդագրություններ, որոնցով դեռևս այդ ժամանակ անհայտ անձինք նպատակ են հետապնդել արատավորել Գոռ Մինասյանի բարի համբավը, նվաստացնել նրա պատիվն ու արժանապատվությունը, սերմանել թշնամանք, հրահրել բախումներ և պատճառել հոգեկան ուժեղ տառապանք:

Մասնավորապես, վերը նշված վերափոխված ձայնագրություններում և կեղծ հաղորդագրություններում առկա են եղել Գոռ Մինասյանի անձի, անձնական (ինտիմ) և ընտանեկան կյանքի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ, թե իբր վերջինս ունի սեռական շեղված կողմնորոշում, իբր վերջինս արտամուսնական կապի մեջ է գտնվում բազմաթիվ կանանց հետ (այդ հաղորդագրություններն ուղարկվել են նաև այդ կանանց ամուսիններին), իբր վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս գյուղի երիտասարդների հասցեին և այլ նույնաբնույթ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:

Բացի այդ, պարբերաբար նույնանման տեղեկատվություն պարունակող թռուցիկներ են հայտնաբերվել Տաթև բնակավայրի տարբեր հատվածներում, իսկ հետագայում պարզվել է նաև, որ նշված` դեռևս այդ ժամանակ անհայտ անձանց կազմակերպմամբ, ուղղորդմամբ և նախաձեռնությամբ գաղտնալսող սարք է տեղադրված եղել Գոռ Մինասյանի ավտոմեքենայում: Նշվածին զուգահեռ, վախի և տագնապի զգացում առաջացնելու միտումով, Գոռ Մինասյանի շրջապատի մարդիկ ստացել են սպառնալիքներ և հետապնդումների են ենթարկվել անհայտ տրանսպորտային միջոցների կողմից:

Վերը նշված դեպքերի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ (որոնցից առաջինը` 2023 թվականի հոկտեմբերի 24-ին), վարույթները միացվել են, սակայն իրավապահ մարմինների դրսևորած անգործության կամ գործելու անկարողության պատճառով դեռևս այդ ժամանակ անհայտ անձինք չեն բացահայտվել և շարունակել են իրենց չարամիտ, անբարոյական և անօրինական գործելակերպը ընդհուպ մինչև 2025 թվականի մայիսի վերջ:

Ընդ որում, իրավապահ մարմինները տևական անգործություն են ցուցաբերել այն պայմաններում, երբ նշված հանցագործությունից տուժած անձինք իրենց ցուցմունքներով հայտնել են հիմնավոր կասկածներ առ այն, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետևում:

2025 թվականի հունիսի 16-ին Մ. Մ.-ն Գոռ Մինասյանին և նկարագրված հանցագործությունից տուժած այլ անձանց տեղեկացրել և համապատասխան ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ վերոնշյալ գործողությունները կատարել են իր բարեկամներ Մարո Մարտիրոսյանը և նրա եղբայրը` Կարո Մարտիրոսյանը: 2025 թվականի հունիսի 17-ի առավոտյան Մ.Մ.-ն և հանցագործությունից տուժած անձանցից Մ․ Թ-ն, Մ. Ծ.-ն և նրա ամուսինը ուղևորվել են ՀՈԳՎ Գորիսի բաժին, որպիսի նշված տեղեկությունը հայտնեն իրավապահ մարմիններին: Մարո Մարտիրոսյանը, իմանալով այդ մասին և գիտակցելով, որ իր ու իր եղբոր հանցավոր գործունեությունը բացահայտվել է, ցանկանալով ամեն կերպ խոչընդոտել նշված անձանց` ոստիկանության բաժին հասնելը, իր կողմից վարվող ավտոմեքենայով շարժվել է նրանց հետևից:

Ճանապարհին նշված անձինք հանդիպել են Գոռ Մինասյանի ընկերոջը` Գևորգ Հարությունյանին, և հայտնել նրան Մարո Մարտիրոսյանի և նրա եղբոր գործողությունները բացահայտված լինելու և դրանով պայմանավորված Մարո Մարտիրոսյանի կողմից իրենց հետապնդելու մասին: Դրանից որոշ ժամանակ անց, ըստ Գևորգ Հարությունյանի կողմից հայտնած տեղեկությունների, նրա և Մարո Մարտիրոսյանի վարած ավտոմեքենաների միջև տեղի է ունեցել բախում, որից հետո Մարո Մարտիրոսյանի կողմից Գևորգ Հարությունյանին հարվածելու և նրա ու նրա կնոջ հասցեին սեռական բնույթի հայհոյանք հասցնելու պատճառով Գևորգ Հարությունյանն ապտակել է Մարո Մարտիրոսյանին:

Դեպքից 1 օր անց ձերբակալվել է նաև Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը, որի նկատմամբ 2025 թվականի հունիսի 20-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանական դրդումներով ուրիշի գույքը վնասելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը թեթև վնաս պատճառելը): Գոռ Մինասյանը չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը:

2025 թվականի հունիսի 21-ին միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Գոռ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը երկու ամիս ժամկետով ընտրելու վերաբերյալ: Դատարանը, թեև արձանագրել է Գոռ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը, որոշում է կայացրել ներկայացված միջնորդությունն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ (այդ որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք):

Ամփոփելով վերոգրյալը` արձանագրենք, որ շարունակվող հանցագործության պայմաններում իրավապահ մարմինների` շուրջ 1 տարի 8 ամիս դրսևորած անգործության պատճառով Մարո Մարտիրոսյանը և Կարո Մարտիրոսյանը (նաև նրանց հետ հնարավոր համագործակցող անձինք (ըստ գյուղում շրջանառվող խոսակցությունների` վերջիններիս հովանավորում են ՀՀ ազգային ժողովի 2 պատգամավորներ)) չեն ենթարկվել քրեական պատասխանատվության: Դրա փոխարեն Մարո Մարտիրոսյանի գույքը ենթադրաբար վնասելու և նրա առողջությանը ենթադրաբար թեթև վնաս պատճառելու համար հանրային քրեական հետապնդման է ենթարկվել ու կալանավորվել Գոռ Մինասյանը:

Հորդորում ենք լրատվամիջոցներին այսուհետ զերծ մնալ միակողմանի կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց, իսկ իրավապահ մարմիններին կոչ ենք անում վերջապես գործել և պատասխանատվության ենթարկել Գոռ Մինասյանի և նրա բարեկամների, ընկերների, Տաթևի համայնքի այլ բնակիչների նկատմամբ անբարոյական և անօրինական գործողություններ կատարած վերոնշյալ անձանց»։

Նշենք՝ Մինասյանի ձերբակալությունը կապված է հունիսի 17-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ, որի շրջանակում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ միջադեպի հետևանքով 34-ամյա աղջիկ է մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Ժամեր անց բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև նրա եղբայրը, որն այնքան է ծեծված եղել, որ դեմքը եղել է անճանաչելի, նաև մուրճով վնասել են երիտասարդի ոտքը:

Նրանց հայրը պնդել է, որ վնասվածքներ է պատճառել Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը:

Վերջինս, ըստ բողոքող կողմի, անձնական հարցեր ունի ծեծի ենթարկված երիտասարդների հոր հետ: Կա նաև քաղաքական հայացքների բախում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև