Skip to main content

Իմ գենը հայկական է, վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ. Սիրուշոն արձագանքել է Փաշինյանի սպառնալիքներին | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, բայց «բա խի՞ Սերժին չեն նստցնում» վնգստալը բարո չէ, քաղաքական չէ և տմարդի է. Արմեն Աշոտյան | Նարե Առաքելյանը դարձել է Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն | Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ ՄԻՊ-ը զորամաս է այցելել | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան | Հայոց Հայրապետը մեղադրյալի աթոռին է․ վա՛յ ու հազար ամո՛թ ինձ, քեզ ու ամենքիս, որ հանդուրժում եմք այս մղձավանջը․ Տեր Սեբեոս | Մինսկի և Ջրվեժի 10-րդ փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի | Իմ տղան այդ որակի տղա չէ, թող քննությունը պարզի. Հովիկ Աբրահամյանը՝ որդու կալանավորման մասին | 36-ամյա վարորդը «JCB» տրակտորով կողաշրջվել է | Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն | Չինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ | Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան. փաստաբան | Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա | Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով | Կյանքս ունի սահմանագիծ՝ պшտերազմից առաջ ու հետո, ՀՀ-ում պետք է իշխանափոխութուն տեղի ունենա. Իրինա Յոլյան

Լրահոս

Սյունիքը կրկին ուշադրության կենտրոնում. Կապանը կհյուրընկալի «Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոնը

«Դավիթբեկյան խաղերը 2025». արդեն 4-րդ տարին է, որ Հայաստանի դարպաս Սյունիքն ընդունում է տարբեր մարզերի 14-17 տարեկան պատանիներին: Կարդալ, մարզվել, պարել, վերհիշել հայոց պատմությունը, սովորել և սովորեցնել. վերջին ամիսներին այս գործողություններն արդեն 18-ամյա Գագիկ Թորոսյանի հիմնական ուղեկցիներն են: Արդեն չափահաս Գագիկն այս անգամ խաղերին որպես թիմի մարզիչ է մասնակցում: Բայց վստահեցնում է՝ թե՛ որպես մասնակից, թե՛ որպես մարզիչ կարևորը թիմային աշխատանք է:

«Արդեն 3-րդ անգամ եմ մասնակցում, նախորդ անգամ մեր թիմը հաղթել, հիմա իմ թիմով եմ: Մարզումներ ենք անցկացրել ու ընտրել լավագույններին, որոշումները փորձում ենք միասին ընդունել: Խաղերում ֆիզիակական ու մտավոր կարողություններն իրար զուգահեռ են գնում, պետք է ուժերը հավասարապես բաշխել»,- պատմեց Գագիկ Թորոսյանը:

Տարեցտարի աճող ռազմամարզական փառատոնը ձևավորում է նոր արժեքներ ու կապեր հայերի միջև: Նպատակներից է նաև դառնալ հարթակ, որ սյունեցին ճանաչի Տավուշի երիտասարդներին, Տավուշը՝ Արագածոտնի, Լոռին՝ Արարատի, և այդպես շարունակ:

«Մեր բոլոր մասնակիցները դառնում են պետության կերտող, խոսքի փոխարեն ուզում ենք գործել ու դառնալ ուժեղ և կայուն պետության կայացման մասնիկ: Մրցույթը ոչ միայն փաստում է սերնդափոխության կայուն ընթացքը, այլև կառուցում է ռազմահայրենասիրական մշակույթ՝ որպես կրթական, մարզական և հանրային դաստիարակչական գործիք։ Հայրենիքի պաշտպանությունը սկսվում է կրթված ու պատրաստված երիտասարդներով, իսկ հաղթում են ոչ միայն մարտի դաշտում. հաղթանակ է նաև առողջ սերունդ և տնտեսություն ունենալը»,-ասաց խաղերի ծրագրերի ղեկավար Ալինա Գևորգյանը:

«Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատում միավորվում են հայրենասիրությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը, մշակույթն ու մարտական ոգին։ Մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերից, ներկայացնում են կրթական հաստատություններ, ռազմահայրենասիրական ու հասարակական կազմակերպություններ։ 14-17 տարեկան պատանիների և աղջիկները մրցում են սպորտային, ռազմամարզական ու մշակութային ոլորտներում։

«Ամբողջ խաղերն ուղեկցվում են ազգային երգ ու պարով, մասնակիցները պետք է հետևեն մեր կանոնակարգին։ Մեկ թիմը կարող է երկրորդ տարին ևս մասնակցել մեր խաղերին, բայց թիմի անդամների 50 տոկոսը պետք է փոխված լինի, որպեսզի այլ անձինք ևս կարողանան ընդգրկվել մեր խաղերում։ Սա լավ հարթակ է, որպեսզի մեր պատանիները միմյանց հետ ծանոթանան, ընկերություն հաստատեն, մտքերով ու գաղափարներով փոխանակվեն, և սա մեզ հաջողվում է»,- շեշտեց ծրագրերի ղեկավարը:

Մեծ տեղ են զբաղեցնում նաև ինտելեկտուալ մրցույթները՝ շախմատից մինչև հարցաշարեր: Առաջին տարին խաղին մասնակցում էր ընդամենը 8 թիմ, այսօր արդեն՝ 20, այս տարի թիմեր կան նաև արտերկրից:

«Ամբողջ խաղերն ուղեկցվում են ազգային երգ ու պարով, մասնակիցները պետք է հետևեն մեր կանոնակարգին։ Մեկ թիմը կարող է երկրորդ տարին ևս մասնակցել մեր խաղերին, բայց թիմի անդամների 50 տոկոսը պետք է փոխված լինի, որպեսզի այլ անձինք ևս կարողանան ընդգրկվել մեր խաղերում։ Սա լավ հարթակ է, որպեսզի մեր պատանիները միմյանց հետ ծանոթանան, ընկերություն հաստատեն, մտքերով ու գաղափարներով փոխանակվեն, և սա մեզ հաջողվում է»,- շեշտեց Ալինա Գևորգյանը:

Մրցույթ-փառատոնի հիմքում հայրենիքի պաշտպանությունն է՝ ոչ միայն զենքով, այլ խելքով ու գործով։ Կազմակերպիչները հավատում են, որ իրական հաղթանակը սկսվում է կրթված, արժեհամակարգով զինված և պատրաստված երիտասարդով, որոնք իսկապես ճանաչում են իրենց հայրենիքը։ Չէ՞ որ հաղթում են ոչ միայն պատերազմում, այլև լավ կրթությամբ, առողջ սերնդով ու հզոր տնտեսությամբ։ 2025-ին խաղերն առաջին անգամ անցկացվելու են երկու փուլով. կմեկնարկեն հուլիսի 7-ից, իսկ եզրափակիչը՝ օգոստոսի 2-ին է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31