Skip to main content

Իմ գենը հայկական է, վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ. Սիրուշոն արձագանքել է Փաշինյանի սպառնալիքներին | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, բայց «բա խի՞ Սերժին չեն նստցնում» վնգստալը բարո չէ, քաղաքական չէ և տմարդի է. Արմեն Աշոտյան | Նարե Առաքելյանը դարձել է Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն | Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ ՄԻՊ-ը զորամաս է այցելել | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան | Հայոց Հայրապետը մեղադրյալի աթոռին է․ վա՛յ ու հազար ամո՛թ ինձ, քեզ ու ամենքիս, որ հանդուրժում եմք այս մղձավանջը․ Տեր Սեբեոս | Մինսկի և Ջրվեժի 10-րդ փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի | Իմ տղան այդ որակի տղա չէ, թող քննությունը պարզի. Հովիկ Աբրահամյանը՝ որդու կալանավորման մասին | 36-ամյա վարորդը «JCB» տրակտորով կողաշրջվել է | Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն | Չինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ | Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան. փաստաբան | Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա | Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով | Կյանքս ունի սահմանագիծ՝ պшտերազմից առաջ ու հետո, ՀՀ-ում պետք է իշխանափոխութուն տեղի ունենա. Իրինա Յոլյան

Լրահոս

Կաթողիկոսն ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից ցմահ, այստեղ քննարկելու ոչինչ չկա. Անուշավան սրբազան

Վերջին օրերի հանրային կնճռոտ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ ՏԱՆՈՒՇԱՎԱՆ եպիսկոպոս ԺԱՄԿՈՉՅԱՆԻ հետ:

«ՌԵԿՏՈՐԻ ՀԵՏ ԱՌԻԹ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ ԱՅՍ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ»

— Ըստ լրատվամիջոցներից մեկիՆիկոլ Փաշինյանինայսպես ասածաստվածաբանական խորհրդատվությամբ օգնում է ԵՊՀ ռեկտորՔՊական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը Ձեր օգնությամբԻնչպե՞ս կմեկնաբանեք:

— Սա ոչ միայն չի համապատասխանում իրականությանն, այլ դատապարտելի կեղծիք է. ինչ-որ օրաթերթի ինչ-որ «լավատեղյակ» մի անձից հուշվել է։

Անկեղծորեն, ես չէի էլ ուզում անդրադառնալ այս թեմային։ Պետք է հասկանալ՝ հարցադրումը, առհասարակ, արժեք ունի՞, կամ արդյոք արժեքավոր եւ հավաստի լրատվամիջոցից է, որ նաեւ ամեն դատարկաբանության արձագանքելիս վատ չզգաս։ Եթե ամեն դատարկ հուշումների կամ կարծիքների պատասխանենք՝ նշանակում է այլ բանով չպիտի զբաղվենք։

Նաեւ պետք է հաշվի առնել՝ ինչ դրդապատճառ է ունեցել «լավատեղյակ» հուշողը։ Այդ լրատվամիջոցում «լավատեղյակ» հուշողները դեռ 2018-ից առաջ արտահաստիքային հուշողի պաշտոնում եղել են եւ կան։ Խորհուրդ կտամ իրենց՝ «լավատեղյակ» հուշողից ստացված հուշումները քննեն, նոր հրապարակեն։

— Իսկ ընդհանրապես՝ այս օրերին առիթ ունեցե՞լ եք ռեկտորի հետ քննարկել ստեղծված իրավիճակըորպես աստվածաբաններփորձել գտնել հնարավոր լուծումներՖակուլտետի ակադեմիական շրջանակներում քննարկվո՞ւմ են վերջին իրադարձություններըԻ՞նչ միտումներ են նշմարվում:

— Ռեկտորի հետ այս օրերին առիթ չեմ ունեցել այս հարցերի շուրջ քննարկում ունենալ։ Գիտեք՝ ուսումնական տարվա ավարտն է, ֆակուլտետները եւ ռեկտորը զբաղված են ավարտական եւ հանրագումարային քննություններով։ Բայց դա չի նշանակում, որ Աստվածաբանության ֆակուլտետում այս վերջին շրջանի դեպքերի առնչությամբ քննարկումներ չեն եղել։ Քննարկումները չեմ չափազանցնի, եթե ասեմ կրում են ամենօրյա բնույթ։ Եվ ոչ միայն աստվածաբանների, կրոնագետների հետ, այլեւ այլ ֆակուլտետներից ամենատարբեր գիտնականների հետ։

Գաղտնիք չէ, որ աստվածաբանության ֆակուլտետից երկու կրոնագետ տեւապես, կարելի է ասել ամեն օր, հարցազրույց են տալիս այս կամ այն լրատվամիջոցին։

«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱԽՈՀ ԵՄ»

— Գուցե ասեկոսեների պատճառն այն էոր Աստվածաբանության ֆակուլտետի անունից այս օրերին հնչեղ հայտարարություններ չեղա՞նՍա լռությու՞ն էրզգուշավորությու՞ն՝ որպես կրթական օջախի ներկայացուցիչթե՞ կարծում եք՝ Մայր Աթոռի հայտարարություններով ամեն ինչ ասված էԻ՞նչ դեր ունի ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը հասարակական այս օրերի դիսկուրսում:

— Աստվածաբանական ֆակուլտետից, ինչպես նշեցի երկու կրոնագետ գիտնական անդադար պատասխանում են լրագրողների հարցերին մասնագիտական տեսանկյունից, եւ դրանք հրապարակված են։

Գիտական հասարակությունում ոչ մի զբաղվածություն չի կարող խանգարել, որպեսզի գիտնականը տեսակետ արտահայտի մեր ազգային կյանքին, պետականության լինելությանը վերաբերող կենսական հարցերի առնչությամբ։ Դա առաջին հերթին թելադրված է նաեւ գիտնականի իր կոչման գիտակցությամբ:

Իսկ ինչ վերաբերում է Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի հայտարարություններին՝ ես ինքս ներկա եմ լինում քննարկումներին եւ համախոհ եմ այդ հայտարարություններին։ Ասեկոսեները միշտ էլ կարող են լինել, պետք է հասկանալ, թե դրանց հետեւում ով է կանգնած եւ ինչ շահ է հետապնդում։
Ասեկոսեներով, առհասարակ, զբաղվում են ճղճիմ եւ ապիկար մարդիկ կամ այսպես ասած «լավատեղյակ» հուշողները։

 Ոչ միայն որպես բարձրաստիճան հոգեւորականայլ որպես ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի կրոնագիտականաստվածաբանական գնահատականները՝ ինչպես հոգեւորականների կուսակրոնության ուխտը խախտելուկաթողիկոս փոխելու վերաբերյալայնպես էլ՝ «Կանոնագիրք հայոց»-ից արված հղումների մասով:
 
— Ես գնահատականներ չեմ տալու, այլ արտահայտել եւ արտահայտելու եմ իմ տեսակետը։ Կուսակրոնությունը բացառապես եկեղեցու ներքին հարցն է, դրա քննության հետ կապված եկեղեցում կան համապատասխան հանձնաժողովներ եւ ժողովական այլ մարմիններ։ Սա հանրային հարց չէ։ Եթե կարգապահական հարցերում այսօր շարժվենք Շահապիվանի կամ այլ միջնադարյան ժողովների կանոններով, այսօր մեր շրջապատում բավական քանակությամբ գանահարված, աղվեսադրոշմ կրող եւ այլ խեղումներով մարդիկ պիտի տեսնեինք։ Այդ ժողովների կանոնները, իհարկե, այսօր իրավունքի պատմության ուսումնասիրողների համար հրաշալի իրավաբանական հուշարձաններ են, բայց հատկապես կարգապահական տույժերի հարցում մոտեցումները ժամանակի ընթացքում վերանայվել են: Սա պետք է արձանագրենք եւ ըստ այնմ խոսենք կանոնների մասին: Հայ եկեղեցին դարերով քայլել է իր ազգային, պահպանողական, սրբագործված ավանդույթներով եւ օրենքներով։ Եվ որեւէ կարգապահական հարց եկեղեցում կարգավորվում է համապատասխան ինստիտուտներում։

Ինչ վերաբերում է կաթողիկոս փոխելու մասին մոտեցումներին՝ Ամենայն հայոց կաթողիկոսն ընտրվում է Ազգային եկեղեցական ժողովի (ԱԵԺ) կողմից ցմահ։ Այստեղ քննարկելու ոչինչ չկա, ԱԵԺ-ն հայ եկեղեցու գերագույն մարմինն է։ ԱԵԺ պատգամավորներն ընտրվում են աշխարհասփյուռ հայության միջից՝ բոլոր թեմերից, համայնքներից եւ ծխերից։ Չգիտեմ ինչու, մենք մի կարեւոր բան ենք մոռանում՝ Սուրբ Հոգու ներգործությունը։

Ժողովը՝ ժողով, ընտրությունը՝ ընտրություն, բայց ինչու ենք մոռանում Սուրբ Հոգու ներգործությունը քահանայապետի, եպիսկոպոսապետի ընտրության ժամանակ։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, չէ՞, Աստված ինքն է ընտրում իր սրբության խորանին սպասավորողին։

Մենք, իբրեւ հավատացյալներ, մոռանում ենք ամենակարեւորը՝ Սուրբ Էջմիածինը մեզ համար սրբություն սրբոց է։ Սուրբ Հոգին լցնում է մայր Տաճարը՝ դարերով կանգուն պահելով մեր հավատքի սյունը՝ հիմնված Տիրոջ վեմի վրա։

«ԵԹԵ ԵՍ ՎԱՏՆ ԵՄ՝ ՓԱՍՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ՄԱՅՐ ԱԹՈՌ՝ ԼՈՒԾՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ»

— Ի վերջոի՞նչ արմատներ ունեն եկեղեցիիշխանություն առկա լարվածությունը՝ պատմակա՞նգաղափարակա՞նթե՞ քաղաքական:

— Շատ է խոսվել եւ քննարկվել այս մասին, ես կարծում եմ ե՛ւ գաղափարական է, եւ թե՛, ցավոք, ազգային քաղաքական։ Պետք է չմոռանալ՝ Մայր Աթոռն ամեն ինչից վեր կառույց է։

 Այլեւս պատկերացնո՞ւմ եք առողջ եւ կառուցողական երկխոսություն այսօրվա իշխանության եւ եկեղեցու միջեւԻշխանությունը եկեղեցական կանոնագրքերում կգտնի՞ իր համար նպաստավոր ելք իրավիճակիցիսկ ի՞նչ պետք է անի եկեղեցինորի հասցեին իշխանական հայհոյախոսությունները հատել են բոլոր կարմիր գծերը:

— Ես միշտ պատկերացնում եմ առողջ եւ կառուցողական երկխոսություն։ Այսօր՝ այս աշխարհաքաղական իրավիճակում մեր երկրի շուրջ եւ, առհասարակ, ողջ աշխահում, առավել հրամայական է առողջ եւ կառուցողական երկխոսությունը։ Իհարկե, «լավատեղյակ» հուշողները չեն ցանկանում նման բան։ Բոլոր կնճռոտ եւ ոչ հարթ հարցերը կարող են շուտափույթ լուծում գտնել։ Երկխոսությունները պատերազմական արհավիրքները կարող են նույնիսկ հարթել։ Ինչո՞ւ պատերազմել, եթե կարելի է երկխոսել։ Եթե ես վատն եմ՝ փաստերը ներկայացրեք Մայր Աթոռ՝ լուծման ակնկալիքով։

 Ի՞նչ կասեք Սամվել Կարապետյանի կալանավորման մասին՝ հաշվի առնելով նրա երկարամյա գործունեությունը եկեղեցու բարեգործական ոլորտումՄի՞թե ամեն մի քրիստոնյայի անելիք չէ միջամտելը եկեղեցու դեմ արշավինինչի մասին բարձրաձայնեց նաբայց հայտնվեց անազատության մեջ:

— Ցավում եմ, իհարկե, ազգային բարերարի կալանավորման համար։ Չպետք է այս աստիճան խորանար խնդիրը։ Սամվել Կարապետյանը հարգանքի արժանի եւ օրինակելի հայորդի է։ Մենք փոքր երկիր ենք՝ հազարամյակների խորը արմատներով եւ մշակույթով։ Մեր հավատքը, մեր եկեղեցին, մեր երկիրն օտար հարձակումներից պիտի պաշտպանենք, ոչ թե մեզանից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31