Skip to main content

Իմ գենը հայկական է, վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ. Սիրուշոն արձագանքել է Փաշինյանի սպառնալիքներին | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, բայց «բա խի՞ Սերժին չեն նստցնում» վնգստալը բարո չէ, քաղաքական չէ և տմարդի է. Արմեն Աշոտյան | Նարե Առաքելյանը դարձել է Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն | Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ ՄԻՊ-ը զորամաս է այցելել | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան | Հայոց Հայրապետը մեղադրյալի աթոռին է․ վա՛յ ու հազար ամո՛թ ինձ, քեզ ու ամենքիս, որ հանդուրժում եմք այս մղձավանջը․ Տեր Սեբեոս | Մինսկի և Ջրվեժի 10-րդ փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի | Իմ տղան այդ որակի տղա չէ, թող քննությունը պարզի. Հովիկ Աբրահամյանը՝ որդու կալանավորման մասին | 36-ամյա վարորդը «JCB» տրակտորով կողաշրջվել է | Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն | Չինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ | Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան. փաստաբան | Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա | Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով | Կյանքս ունի սահմանագիծ՝ պшտերազմից առաջ ու հետո, ՀՀ-ում պետք է իշխանափոխութուն տեղի ունենա. Իրինա Յոլյան

Լրահոս

ԿԿՀ-ն մերժել է Փաշինյանի գրառումների վերաբերյալ վարույթ հարուցել. Արա Զոհրաբյանը կդիմի դատարան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) չի քննի վարչապետի Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին ուղղված գրառումները, բացի մեկից, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Փաստաբան Արա Զոհրաբյանն էր դիմել այդ կառույցին, որ իրավական գնահատական տան վարչապետի տասնյակից ավելի գրառումներին: Հանձնաժողովը, սակայն, հրաժարվել է փաստաբանի դիմումի հիման վրա վարույթ հարուցել: Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ պատճառաբանել են, թե իրենք սեփական նախաձեռնությամբ են դա արել:

«Մնացած մեր փաստարկների մասով նշել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գործել իր լիազորությունների շրջանակում, հետևաբար որոշ կանոններ, ըստ հանձնաժողովի, խախտված չեն կարող համարվել», — նշեց Զոհրաբյանը:

Եկեղեցականներին ուղղված վարչապետի միայն մեկ՝ «սրբազանի» և «քեռակնոջ» գրառման առնչությամբ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ հարուցել: Արա Զոհրաբյանը շարունակում է պնդել՝ կառավարության ղեկավարը մյուս գրառումներում ևս խախտել է թե՛ «Հանրային ծառայության մասին», թե՛ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքների մի շարք հոդվածներ:

«Օրինակ՝ խախտման վերաբերյալ փաստարկներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միջամտում է եկեղեցու ինքնակառավարման հարցերին, որի իրավունքը չունի: Էս մասով իրենք գտել են, որ նա որպես վարչապետ չի գործել, իր ֆեյսբուքյան էջը, բնականաբար, ասոցացնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և մենք նաև տեսել ենք, որ նույն կառավարության նիստերում, Ազգային ժողովի ամբիոնի մոտ նույն հարցերը բարձրացնում է, այն հարցերը, որոնք բարձրացել է նաև իր սոցիալական էջում: Դրա համար նա այդտեղ հանդես է գալիս որպես վարչապետ», — ասաց փաստաբանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն «Ազատության»-ն ասաց՝ եթե փաստաբանն իրենց որոշման հետ համաձայն չէ, թող դիմի դատարան: Արա Զոհրաբյանը հենց այդ ճանապարհով էլ գնալու է, այժմ հայցն է պատրաստում:

«Հանձնաժողովի այդ որոշումն իմ կողմից վիճարկվելու է, այսինքն պարտավորեցման հայց եմ ներկայացնելու վարչական դատարան», — ասաց փաստաբանը:

Մինչ Զոհրաբյանը կփորձի դատական կարգով պարտավորեցնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի վարքագիծը քննել, վերջին մեկ ամսում այդ կառույցը երկրորդ վարույթն է հարցում վարչապետի հայտարարությունների վերաբերյալ: Եկեղեցու որոշ հոգևորականներին վիրավորելուց առաջ կառավարության ղեկավարը խորհրդարանում իրեն քննադատած ընդդիմադիր պատգամավորներին էր անվանել «համբալ», սպառնացնել նրանց ուղարկել «ԱԱԾ պադվալ»:

Հանձնաժողովի գնահատմամբ՝ վարչապետն այս և մի շարք այլ արտահայտություններով վարքագծի կանոնների առերևույթ խախտում է թույլ տվել, այժմ միջադեպի կողմերի բացատրություններն ուսումնասիրելու փուլում են: Վարչապետն արդեն իր գրավոր պարզաբանումները ներկայացրել է, հնարավոր է դիմեն նաև խորհրդարանի խոսնակին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31