Skip to main content

Իմ գենը հայկական է, վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ. Սիրուշոն արձագանքել է Փաշինյանի սպառնալիքներին | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, բայց «բա խի՞ Սերժին չեն նստցնում» վնգստալը բարո չէ, քաղաքական չէ և տմարդի է. Արմեն Աշոտյան | Նարե Առաքելյանը դարձել է Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն | Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ ՄԻՊ-ը զորամաս է այցելել | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան | Հայոց Հայրապետը մեղադրյալի աթոռին է․ վա՛յ ու հազար ամո՛թ ինձ, քեզ ու ամենքիս, որ հանդուրժում եմք այս մղձավանջը․ Տեր Սեբեոս | Մինսկի և Ջրվեժի 10-րդ փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի | Իմ տղան այդ որակի տղա չէ, թող քննությունը պարզի. Հովիկ Աբրահամյանը՝ որդու կալանավորման մասին | 36-ամյա վարորդը «JCB» տրակտորով կողաշրջվել է | Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն | Չինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ | Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան. փաստաբան | Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա | Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով | Կյանքս ունի սահմանագիծ՝ պшտերազմից առաջ ու հետո, ՀՀ-ում պետք է իշխանափոխութուն տեղի ունենա. Իրինա Յոլյան

Լրահոս

«Միավորվել Արցախի գաղափարի շուրջ և Արցախի հարցը դարձնել համահայկական օրակարգ»․ Արցախցիները մեծ հանրահավաքի են պատրաստվում, պայքարի նոր փուլ է մեկնարկում

Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհրդի հայտարարությունը․

«Ինչպես նշվել է Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհրդի մամլո ասուլիսներում և ինչպես վկայում են վերջին շաբաթների հանդիպումները արցախցի մեր հայրենակիցների հետ՝ մեր ժողովուրդը վճռական է և պատրաստ պայքարի։

Այս վճռականությունը հստակ ուղերձ է։ ԱԻՊ Խորհուրդը հայտարարում է՝

ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

Մեր պայքարի նոր փուլը սկսում է հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին՝ խորհրդանշական Ազատության հրապարակից։ Այստեղից երթով շարժվելու ենք դեպի համապատասխան պետական հաստատություններ և իրականացվելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ։

Մենք հաստատակամ ենք մեր խոստումներում և չենք շեղվելու հանձն առած ուղուց։ Մեր անելիքների մանրամասները կհայտնենք ինչպես հարցազրույցների ընթացքում, այնպես էլ տեղում՝ անմիջական շփման ձևաչափով։

Մեր նպատակն է՝ ապահովել համախմբված, համակարգված և արդյունավետ համագործակցություն՝ հանուն ընդհանուր նպատակի։

Մենք կոչ ենք անում՝

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, Սփյուռքի բոլոր կազմակերպություններին, արցախյան և հայաստանյան հասարակական կազմակերպություններին ու քաղաքական ուժերին, Արցախի իշխանություններին և համայն հայ ժողովրդին՝

Միավորվել Արցախի գաղափարի շուրջ և Արցախի հարցը դարձնել ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ։

Մեր օրակարգը պաշտպանողները պիտի լինեն մեզ հետ, մեր կողքին։

Հիշենք՝ 1988-ին, նույն ոգով, նույն գաղափարով, նույն վճռականությամբ Արցախի զարթոնքը սկսվեց ժողովրդի ընդվզմամբ։

Այսօր այդ նույն ոգին արթուն է։

Միասին՝ հանուն Արցախի, հանուն մեր իրավունքների, հանուն հայ ժողովրդի»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31