Skip to main content

Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է․ Մամիջանյան | ՔՊ-ն 96 տոկոս ձայն է ստացել Արմավիրում, իսկ Գառնիում` 94 տոկոս | Առուշ Առուշանյանը 100 տոկոս արդյունք է գրանցում Գորիսի համայնքներում | Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը ՝ կաշառքի գործով, վերջինիս եղբայրը Վայքի ոստիկանապետն է | Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

Մի՞թե չեք հասկանում, որ 2026-ի մասին խոսակցություններով և պրոցեսներով Նիկոլին փաստացի քարտ-բլանշ եք տալիս մինչև 2026-ը․ Արմեն Աշոտյան

Ցավը դարձել է բոլորիս կյանքի ուղեկիցը։ Ցավով քնում ենք, ցավով արթնանում, ցավերի մեջ՝ ժպիտ բեմադրում կամ կենցաղային առօրյայի մեջ ընկղմվում։ Ցավում է ամեն ինչ և ամեն վայրկյան։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը։

«Այսօրվա Հայաստանում շնչելը ցավ է, ապրելը ցավ է, մտածելը ցավ է։ Ներսում ցավերից գալարվում ենք, դրսից՝ փորձում լռեցնել այդ ցավը՝ ավտոպիլոտով ապրելու և վերապրելու սին ջանքերի մեջ։

Երեկ այդ ցավը նոր, իր հզորությամբ և տոքսիկությամբ միջուկային ռեակտորին ոչնչով չզիջող էներգիայի աղբյուր ստացավ։ Արտաքին թշնամու տակ լեշված և ներքին թշնամի դարձած իշխանական հրոսակախումբը պղծել էր մեր ազգի հոգևոր սիրտը։

Եկել էր Մայր Աթոռ ոչ թե ապաշխարելու, երեխա կնքելու, որդի կամ դուստր պսակադրելու, հիվանդներին ամոքելու, իրենց տոհմի հանգուցյալների հոգու փրկության համար աղոթելու, այլ Աստծո տունն ավիրելու և Աստծո դեմ ըմբոստանալու համար։

Վերջին անգամ արտասվել էի՝ Նուբարաշենի մենախցում Արցախի անկման լուրը լսելիս։ Երեկ կրկին չէի կարողանում զսպել հուզմունքս և ցասումս, ու կալանքային անճարությունը դավաճանաբար իր ուղին հարթեց ակնակապիճների անկյուններից։

Մտքում, սրտում, Աստծո առջև իմ ողջ մեղավոր էությամբ, ձերբակալված սրբազանների, Սամվել Կարապետյանի և տասնյակ մյուս քաղբանտարկյալների և իմ Մայր եկեղեցու հետ եմ։

Ազգային ողբերգությունն ու ամոթը երբեք այսքան առարկայական ու շոշափելի չեն եղել։ Եվ ես չգիտեմ, թե է՞լ ինչ պետք է կատարվի մեր երկրի հետ, որ նրա քաղաքական դասը հասկանա, որ այսպես այլևս չի կարելի ոչ ապրել, ոչ գործել, ոչ համակերպվել։

Ինչքա՞ն կարելի է ուրիշների կողմից պղտորվող ջրում փորձել այդ ջրերում որսացած ձկով սեփական ճամբարը կերակրելու մոլուցքով առաջնորդվել։

Մայր Աթոռը զավթելու և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ապօրինաբար բերման ենթարկելու փորձերի ֆոնին ո՞նց կարելի էր բեմադրել «նոր թեկնածուի» դրաման, հետո մնալ սեփական բեմադրության տակ ու փորձել մեղքը բարդել ուրիշների վրա։

Լավ, Էդմոնի և Co-ի մասին վաղուց լավ կարծիք չունեմ, նրանց փիառվելու տենչանքը քիչ է զիջում անգլիական թագուհու դագաղի ֆոնին սելֆի անելու հիվանդ երևակայության տեր Վահագն Խաչատուրյանին։ Բա իմ ընկերնե՞րն ու գործընկերնե՞րն ընդդիմադիր մյուս ճամբարից։ Պրոցես եք փորձում տանել, բայց նախապատրաստական աշխատանքը չեք կատարել։ Ունենալով մի քանի ժամ, մինչև Միքայել սրբազանը մտավ ՔԿ, և իր հետ կապի մեջ լինելով՝ չէի՞ք կարողացել նախապես ճշտել իր վերաբերմունքն առաջադրվելու հարցում։

Եվ այդքանից հետո երեկվանից «խոդի եք տվել» ձեր քարոզչությունը, թե՝ բա «Հանրապետականը ուշացումով միացավ կամ սպասեց, որ սրբազանը հրաժարվի՞»։

Լո՞ւրջ։ Դուք դեռ սիրտ ունեք նման քաղաքական խարդավանքների՞, այն էլ՝ նմա՞ն որակի և բովանդակությամբ։ Այդ մե՞նք էինք ուշացրել։ Աղազարյան–Էդմոն դուետից հինգ–վեց ժամ անց եք դուք հայտնել ձեր որոշման մասին, իսկ մերոնք՝ ձեզանից ընդամենը երկու ժամ անց։ Հիմա ասեք. էդ ո՞վ էր «ուշացրել»։

Նույնիսկ այդ ժամերը չեք օգտագործել պատշաճ նախապատրաստվելու համար և կրկին, ինչպես Դավիթ Համբարձումյանի դեպքում, օրենքով պահանջվող փաթեթ չեք կազմել, և նորից անհասկանալի էր, թե ինչի տակ եք ստորագրում։ Ձեզ ձև՞ն էր հետաքրքրում, թե՞ բովանդակությունը, մամլո հաղորդագրությո՞ւնը, թե՞ ճիշտ պատրաստված փաթեթը։ Մեզ էիք տարբեր տաղավարներից խրատներ տալիս, թե բա՝ «թող գնան և իրենց տնային աշխատանքը կատարեն, հետո գան մեր ստորագրությունների հետևից»։

Դուք երեկ ձեր տնային աշխատանքը կատարե՞լ էիք, Միքայել սրբազանի համաձայնությունը ստացե՞լ էիք՝ մարդկանց մեջ հույս առաջացնելուց և մեր վրա մուննաթ գալուց առաջ։

Իսկ հիմա, երբ նույնիսկ Մայր Աթոռից են կոշտ գնահատականներ հնչում երեկվա նախաձեռնության մասին, ձեր քարոզչականը երեսափրկման օպերացիա է փորձում իրականացնել՝ սլաքներն ուղղելով դեպի մեզ։ Բա ամոթ չի՞։ Դրա վա՞խտն է։ Դրա պա՞հն է…

Նավը խորտակվում է, իսկ ձեր ամբողջ դարդն այն է, թե ռեստորանի երաժիշտները ում պատվերով վերջին երգը կերգե՞ն։

Դրա փոխարեն՝ ավելի ազնիվ կլիներ խոստովանել, որ դուք Երկրորդ նախագահից բացի՝ այլ թեկնածու առաջադրելու ցանկություն չունեք, գալ մեր և մնացած ընդդիմադիր ուժերի հետ այս հարցով բանակցել, խելք խելքի տալ։ Մանավանդ երեկվանից ձեր փիառ–մեքենան թմբկահարում է վերջին սոցհարցման տվյալները, թե Ռոբերտ Քոչարյանն է Նիկոլի թիվ մեկ մրցակիցը։

Լավ, ընդունում եմ այդ տվյալները, համաձայնում եմ արդյունքների հետ, ու մի հատ միամիտ հարց ունեմ՝ բա ե՞րբ ենք մրցակցելու։ Հաաա, 2026-ի ընտրություններին, մոռացել էի, ներող…

Մի՞թե չեք հասկանում, որ 2026-ի մասին խոսակցություններով և պրոցեսներով Նիկոլին փաստացի քարտ-բլանշ եք տալիս մինչև 2026-ը։ Եվ նա լիուլի օգտվում է դրանից։ Իսկ մտածե՞լ եք, գուցե տարեսկզբի տարանջատում օպերացիան և ընդդիմության ջլատվածությո՞ւնն են նաև նրան է՛լ ավելի լկտիացրել։

Երեկվա պղտոր ջրում ձուկ որսալու ջանքերն ավարտվեցին նրանով, որ ձկան փոխարեն՝ ձկնորսներն ափ հանեցին մի մեծ ու նեխած կոճղ՝ հիասթափեցնելով բոլորիս։

Գուցե վերջապես մի կո՞ղմ դնեք անհատական խաղը, վերադառնաք իրական կառուցողական դա՞շտ, խոսե՞նք իրար հետ, եթե պետք է, ձեզ համար ավելի ընդունելի անվան շուրջ, և փորձենք բանը չհասցնե՞լ 2026-ին»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031