Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ | Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ | ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը. նա զրկվեց անձեռնմխելիությունից | «Զանգեզուրի միջանցքը» կբարձրացնի Միջին միջանցքի արդյունավետությունը. Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար | Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը | Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սկալոնին չի կարողացել զսպել արցունքները Մեսսիի պատմական հեթ-տրիկից հետո | Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն | Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ | Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է | Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով | Ադրբեջանցիները Արցախում ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը | Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյան | Նիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է Ռուսաստան | Առաջարկում ենք ՀՀ վտանգված ապագայով մտահոգ բոլոր ուժերին ձևավորել հակաիշխանական պայքարի միասնական ճակատ՝ հերթական հայրենատվության արարը թույլ չտալու համար․ «Ժառանգություն»

Լրահոս

Մաթեմ չիմացող իշխանությունները հիմա էլ գլուխ են արդուկում, թե` Սյունիքով անցնող ճանապարհը մեզ միլիարդավոր դոլարների եկամուտ է բերելու. Մեսրոպ Առաքելյան

Մաթեմ չիմացող իշխանություններն այս շոգին հիմա էլ գլուխ են արդուկում, թե բա` Սյունիքով անցնող ճանապարհը մեզ միլիարդավոր դոլարների եկամուտ է բերելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Եկեք հասկանանք, թե ինչքան եկամուտ կարող է ստանալ Հայաստանը որպես տրանզիտային երկիր։

Այս պահին, Ադրբեջանով դեպի Թուրքիա անցնող գազամուղը, նավթամուղը, երկաթգիծն անցնում է Վրաստանով, որի դիմաց Վրաստանը ստանում է եկամուտներ։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղից, որով անցնում է ադրբեջական նավթի մոտ 80%-ը, Վրաստանը ստանում է մոտ 60 մլն դոլար եկամուտ։

Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղից, որով անցնում է ադրբեջական գազի արտահանման գրեթե ամբողջ ծավալը, Վրաստանը ստանում է 5% գազ՝ որպես տրանզիտային վճար։ Գումարային արտահայտությամբ դա կազմում է մոտ 200 մլն դոլար։

Վրացական երկաթուղու շահույթը տրանզիտ բեռնափոխադրումներից կազմել է մոտ 20 մլն դոլար։

Արդյունքում Վրաստանը ստանում է մոտ 280 մլն դոլարի եկամուտ։

Հիմա գանք Հայաստան։

Ակնհայտ է, որ Հայաստանով չեն կարող անցնել նույն ծավալի նավթ ու գազ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի արտահանումը գրեթե ամբողջությամբ արդեն անցնում է Վրաստանով։ Ընդ որում, տնտեսապես գրեթե բացառվում է, որ դեպի նույն կետ՝ Թուրքիա, Եվրոպա, լինի տրանզիտային երկու ուղի։

Ամեն դեպքում, ենթադրենք, որ Հայաստանով կանցնի ադրբեջական գազի և նավթի արտահանման 25-30%-ը, որի դիմաց Հայաստանը կստանա մոտ 70 մլն դոլար:

Երկաթգծի պարագայում հնարավոր է Հայաստանը գտնվի ավելի շահեկան դիրքերում և ենթադրենք Վրաստանով անցնող ամբողջ ծավալը կանցնի Հայաստանով։

Արդյունքում Հայաստանը կստանա մոտ 90 մլն դոլար եկամուտ, որի կեսը կգնա ԱՄՆ-ին, կեսը կմնա Հայաստանին։

Այդ 45 մլն դոլարը կկազմի բյուջեի եկամուտների 0,6 %-ը, որը կբավականացնի բարձրացնել կենսաթոշակները 3,000 դրամով»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930