Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան | Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ. կան ձերբակալվածներ | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 7-10 աստիճանով | Հայ յոթ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՄ-ն ՀՀ-ում սատարում է ավտորիտարիզմը, մեր պահանջը, որ ԵՄ-ն տեր կանգնի իր իսկ արժեքներին․ Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի արածը տեղավորվում է «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի մեջ. 8 տարի է՝ ճղում ենք մեզ մեջտեղից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպական կառույցների համար Նիկոլի աթոռն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքները․ Աննա Մկրտչյան | Աշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ժամերով «պրոպկա» է, 2 տարի էլ անցնի, ոտքով ավելի շուտ կհասնեն տեղ | Կառավարություն ձևավորելուց հետո պետք է ամեն ինչ անենք, որ երիտասարդները ունենան լավ կրթություն ու արժանապատիվ աշխատանք. Սամվել Կարապետյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց. վեց կուսակցությունների կողմից հանձնում են նամակ | Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, գտնվում է Երևանում | Նումերոլոգիա․ Ինչպե՞ս բարձրացնել վիբրացիան և հասնել հաջողության | Քաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնանալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Լրահոս

Հայկական կողմը խորապես հետաքրքրված է նաև Իրաքի վերակառուցման գործընթացին մասնակցելու հեռանկարով. Պապոյան

Հայաստանի և Իրաքի տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին մեծ թափ են ստացել, տարվա առաջին կիսամյակի արդյունքներով առևտրաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է: Սակայն երկու երկրներն էլ հարաբերություններում դեռևս չօգտագործված մեծ ներուժ են տեսնում, մտադիր են ընդլայնել համագործակցության ուղղությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում անցկացվեց  Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստը։

«Վերջին տարիներին մեր երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի մեծ թափ են ստացել: Այսօր այստեղ հավաքվել ենք, որպեսզի ամրապնդենք այդ հարաբերություններն ու դրանք նոր որակ և խթան հաղորդենք: Վիճակագրական տվյալները հստակ վկայում են մեր համագործակցության կայուն դինամիկայի մասին»,-ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 171 մլն դոլարը, ինչը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2024-ին տարեկան կտրվածքով Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 246 մլն դոլարը, ինչը 2023-ի համեմատ 36 տոկոսով աճել է:

Նախարարը նկատեց՝ թվերը ցույց են տալիս, որ առևտրի ծավալները կայուն աճում են: «Սակայն թվերը միևնույն ժամանակ փաստում են, որ առկա է դեռևս չօգտագործված բավականին մեծ ներուժ: Եվ այս համատեղ նիստը շատ կարևոր հարթակ է՝ գտնելու նոր մոտեցումներ և արձանագրելու այն քայլերը, որոնք թույլ կտան առավել արդյունավետ դարձնել մեր տնտեսական և քաղաքական փոխգործակցությունը»,-ասաց Պապոյանը:

Հայաստանում անցկացվող երկօրյա նիստի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Իրաքի գործարարների հանդիպում: Նախարարը հույս հայտնեց, որ դրա արդյունքում մոտ ապագայում սկիզբ կդրվի համագործակցության նոր ուղղությունների:

«Հայկական կողմը խորապես հետաքրքրված է նաև Իրաքի վերակառուցման գործընթացին մասնակցելու հեռանկարով: Հայաստանի ձեռնարկությունները պատրաստ են իրենց ներուժը ներդնել շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, սննդարդյունաբերության և առողջապահության ոլորտներում»,-ասաց Պապոյանը:

Հայաստանը կարևորում է Իրաքի հետ համագործակցության խորացումը մի շարք ոլորտներում ևս, այդ թվում՝ գյուղատնտեսության, թվայնացման, կիբեռանվտանգության, բարձր տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի ոլորտներում:

Իրաքի գյուղատնտեսության նախարար Աբաս Ջեբուր Ալ-Մալեքին նշեց, որ Իրաքը որդեգրել է հավակնոտ կայուն քաղաքականություն՝ տարածաշրջանային և միջազգային առումով համագործակցությունն ընդլայնելու համար:

«Իրաքը Հայաստանին դիտարկում է որպես իրական գործընկեր տարածաշրջանային և միջազգային առումով: Հույս ունենք, որ այսօրվա հանդիպումը կդառնա երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման կարևորագույն գործոն»,–ասաց նախարարը:

Իրաքյան կողմն ակնկալում է, որ հայկական ընկերություններն իրենց ներգրավվածությունը կունենան իրաքյան նախագծերում՝ գյուղատնտեսության, ծրագրային սպասարկման և այլ ոլորտներում:

Իրաքյան կողմն առաջարկեց, որ Հայաստանի և Իրաքի գործարարների միջև լինի ընդհանուր կոմիտե, որն էլ ավելի մեծ թափով զարկ կտա երկրների միջև կայուն առևտրային և տնտեսական կապերին:

Իրաքում Հայաստանի դեսպան Ռուբեն Սողոյանը նշեց, որ Իրաքը Մերձավոր Արևելքում Հայաստանի կարևորագույն և վստահելի գործընկերներից մեկն է: «Իրաքը համարվում է մեր առևտրային երկրորդ գործընկերը Մերձավոր Արևելքում: Եվ, բնականաբար, այսօր առկա թվերը կարող են աճել: Թե՛ արտահանվող, թե՛ ներկրվող ապրանքների ցանկը, թե՛ Իրաքի տարածքում համագործակցության աշխարհագրությունը կարող են ավելի բազմազան դառնալ»,-ասաց դեսպանը:

Դեսպանը վստահություն հայտնեց, որ հաջորդ նիստին համագործակցության շրջանակն ավելի լայն կլինի՝ նկատի ունենալով երկու երկրների ձգտումը:

Հայաստանում Իրաքի գործերի հավատարմատար Մոհամմադ Օմեր Սալահ Ադ-Դինը նկատեց՝ երկու երկրների միջև ձևավորված են բավականին խորը հարաբերություններ: Հայաստանի և Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները ևս խոսում են բարձր մակարդակի հարաբերությունների մասին:

«Իրաքի կառավարությունը ձգտում է Հայաստանի հետ խորացնել հարաբերությունները, ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում թեկնածություններ առաջադրելու առումով ունենալ համատեղ համակարգում»,-ասաց հավատարմատարը:

Հավատարմատարը նաև շնորհավորեց Հայաստանին՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման առիթով: Նա շեշտեց՝ դա անվտանգություն ու խաղաղություն կբերի Հարավային Կովկասի տարածաշրջանում և զարկ կհաղորդի տնտեսական կապերին:

Երկու կողմերն ամփոփեցին կատարված աշխատանքները նախանշված ուղղություններում, ինչպես նաև նոր ուղղություններ նախանշեցին հետագա աշխատանքի համար:

Հանձնաժողովի նիստի արդյունքում երկու կողմերի միջև ստորագրվեց 4 փաստաթուղթ՝ համատեղ նիստի արձանագրությունը, երկու երկրների առևտրատնտեսական պալատների միջև փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի գործարարների միության ու Իրաքի առևտրաարդյունաբերական պալատի միջև փաստաթուղթ և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և Իրաքի կապալառուների ֆեդերացիայի միջև փոխըմբռնման հուշագիր:

Facebook
Twitter

Կարդացեք նաև