Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

«Զանգեզուրի միջանցքի» բացմամբ մեր տարածաշրջանում կտիրի խաղաղություն և կայունություն. Էրդողան

«Զանգեզուրի միջանցքը» շարժման մեջ կդնի տարածաշրջանի ցամաքային և երկաթուղային ճանապարհները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

««Զանգեզուրի միջանցքի» բացմամբ մեր տարածաշրջանում կտիրի խաղաղություն և կայունություն, կսկսեն գործել ցամաքային և երկաթուղային ճանապարհները, կբացվեն սահմանային անցակետերը։ Սա դրական ազդեցություն կունենա բազմաթիվ ոլորտների վրա, առաջին հերթին՝ առևտրի վրա», — նշեց նա։

«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը կգտնի այն խաղաղությունը, որին ձգտում է։ Ես տեսա այս հույսը Իլհամ Ալիևի հետ իմ երկկողմ հանդիպման ժամանակ։

Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթերը, անկասկած, արագացրին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Երկու կողմերն էլ հաղթահարեցին խաղաղության ճանապարհին առկա բազմաթիվ խոչընդոտներ և մոտեցան վերջնական փուլին։

Միաժամանակ ես հանդիպումներ ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու հանդիպումներում էլ տեսա, որ Փաշինյանը հավատարիմ է նույն ուղղությանը։

Սահմանային անցակետերի բացմամբ, տրանսպորտային ուղիների գործարկմամբ և առևտրի ակտիվացմամբ տարածաշրջանը կստանա լուրջ դրական ազդակ։

Տարածաշրջանի մյուս երկրները նույնպես կկարողանան օգտվել համագործակցության նոր հնարավորություններից։ Վստահ եմ, որ ապագայում և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը կհասկանան, որ իրենց վախերը ապարդյուն էին», — ասել է Էրդողանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031