Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Սահմանամերձ գյուղերում ամառանոցներ են սարքում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Բնության դրախտային անկյուն է Իջեւան համայնքի Բերքաբեր գյուղը՝ Ջողազի լճի ափին, հոյակերտ Գվարզին լեռան ստորոտում։ Բերքաբերում հարաբերական, տեւական անդորր է՝ վերջին 35 տարում փաստացի սահման դարձած ջրամբարում բերքաբերցիները կարթով, ցանցով, նավակներով ձուկ են որսում, հող են մշակում։ Բերքաբերում գործում է սահմանամերձ գյուղերում տնաշինության պետական աջակցության ծրագիրը, ըստ որի՝ գյուղացիները 16 կամ 21 միլիոն դրամ վարկ ստանալով՝ առանձնատներ են կառուցում։

Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ պետական աջակցությամբ՝ 16 կամ 21 միլիոն դրամ վարկային միջոցներով առանձնատների կառուցում ծրագրով Բերքաբերում հաստատվել է 101 առանձնատան կառուցում, որից արդեն կառուցվել-ավարտվել է 15-ը, բնակելի վիճակում է 5-ը, իսկ նորակառույց տներից մեկում արդեն փաստացի բնակվում են։ Բայց ծրագրով կառուցված տների մեծ մասը դատարկ է, քանի որ, ինչպես Բերքաբերի բնակիչները մեզ հայտնեցին, այդ տներից 15-20-ը պատկանում է ոչ թե բերքաբերցիներին, այլ՝ Հայաստանի մյուս բնակավայրերի բնակիչներին։

Նման իրականություն կա նաեւ մյուս համայնքներում։ Օրինակ, Իջեւան համայնքի Սարիգյուղում այդ ծրագրով կառուցված առանձնատներից 5-ի տանտերերը երեւանցիներ են։ Նրանց սարիգյուղցիները չեն էլ ճանաչում։ Կիրանցում էլ կան նման տներ՝ 7 տների մասին կիրանցեցիներն ասում են՝ «բանկիրների տուն», որոնք պատկանում են վերոհիշյալ ծրագրում ընդգրկված բանկերի աշխատակիցներին։ Օտար կառուցապատողներ կան նաեւ Կողբում, Ոսկեպարում,  Տավուշի այլ գյուղերում։ Սահմանամերձ գյուղերում փաստացի չբնակվող անձինք, փաստորեն, պետական բյուջեից ստացած աջակցությամբ ամառանոցներ են կառուցել մարզերում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031