Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինայում կարող են տեղակայվել «զսպող nւժեր». Մակրոն | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով | Փաշինյանը մարդկանց վարկաբեկելու լավ մասնագետ է, բայց դրույթների մեջ չի խորանում, և սա նրա թույլ կողմն է՝ ինչպես այստեղ, այնպես էլ ամեն տեղ. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնիները՝ Հատիսի գագաթին | Հարյուրավոր կամավորներ բարձրացել են Հատիսի գագաթ՝ մասնակցելու Հիսուսի արձանի շինարարությանը (տեսանյութ) | Իրեն մեր ժամանակների «լուսավորիչ» հռչակածը՝ նմանօրինակ էժնագին ընտրական տրյուկներով փորձում է ոչ թե արտացոլել հանրային տրամադրությունները, այլ ձգձգել սեփական իշխանության պահպանումը. Արմեն Հովասափյան | Ռուբիոն հրաժարվում է Կալլասի հետ երկկողմ հանդիպումներից. Politico | Ջնջվել է ՀԷՑ-ի 2018-24թթ. նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան. Ռոմանոս Պետրոսյան | Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու արգելքը հանվել է 28 կետանոց խաղաղության ծրագրից. Գերմանիայի արտգործնախարար | «Մեր ձևով» ժողովրդական շարժման կամավորների թիվը հասել է 9 հազարի | ԱՄՆ-ն հասկանում է, որ խաղաղության ծրագիրը պետք է ստանա ռուսական կողմի համաձայնությունը․ Սպիտակ տուն | Հայկազովի պшյթյունից զnhվածներին մինչև այժմ կարգավիճակ չի տրվել, չի արձանագրվել այդ պայթյունի և պшտերազմի կապը. Տիգրան Աբրահամյան | ՄԻՊ-ը ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցը քննարկել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ | Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ-ում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում մասնակցել է պատարագին | Նիկիտա Սիմոնյանի ներդրումն անգնահատելի է ոչ միայն հայկական, այլև ամբողջ սովետական և համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ. Գագիկ Ծառուկյան

Լրահոս

Նիկիտա Սիմոնյանի ֆուտբոլային ժառանգությունը և անձնային հատկանիշները կմնան մշտական օրինակ մարզական ու մարդկային ամենաբարձր արժեքների. Արմեն Մելիքբեկյան

Խորին ցավով տեղեկացանք լեգենդար մարզիչ և ֆուտբոլի մեծ աստղ Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին։ Այս մասին նշված է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ցավակցական ուղերձում:

«Նրա անունը տասնամյակներ շարունակ մեզ համար ֆուտբոլ խաղի հոմանիշ էր։ Նիկիտա Սիմոնյանը միշտ փայլել է, փայլել է որպես ֆուտբոլիստ, մարզիչ և պաշտոնյա՝ իր անունը ոսկե տառերով գրելով հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Հայ երկրպագուներին իր առաջնորդությամբ նա պարգևել է «Արարատ-73»-ի հաղթանակները՝ դառնալով մի ամբողջ ժողովրդի հպարտություն։

Հատկապես հիացմունքի է արժանի այն, որ Նիկիտա Սիմոնյանը մինչև կյանքի վերջին օրերը ներգրավված է եղել ֆուտբոլային առօրյայում աշխատել և նվիրվել է խաղին՝ մշտապես ի ցույց դնելով իր ապշեցուցիչ համեստությունը և ոգու կորովը։

Նիկիտա Սիմոնյանի ֆուտբոլային ժառանգությունը և անձնային հատկանիշները կմնան մշտական օրինակ մարզական ու մարդկային ամենաբարձր արժեքների:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, հայաստանյան ֆուտբոլային ընտանիքի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր կապված էին նրա անվան ու գործի հետ»,- նշված է ուղերձում:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև