Skip to main content

«Դավիթբեկյան խաղեր 2026»-ն ավարտվեց․ 24 թիմ, ընդլայնված աշխարհագրություն և նոր հաղթող | Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 29-ին | Սիրողական որսաշրջանը մեկնարկել է | Այսօր խաղաղությունն արդեն իրողություն է․ Արարատ Միրզոյան | ՊՆ ռшզմական ոստիկանությունում ՌՈ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն | Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին, բացի Փաշինյանից, կմասնակցեն նաև Ալիևն ու Էրդողանը | Լոռու մարզում 2-ամյա տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն | ՆԳ նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են պաշտոններում | Դատել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ | Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» | Լենա Նանուշյանը երեկ ազատվեց, այսօր նորից նշանակվեց Առողջապահության նախարարի տեղակալ | Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու | Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով | Նեպալում կրկնակի ավերիչ հեղեղման վտանգ կա․ Ազիզյան | Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ են ու խաթարում են Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը. Զախարովա

Լրահոս

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցները վերացվել են. Ռուբեն Մելիքյան

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցները վերացվել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Դավիթ Սսրգսյանի մասով դատն ընթանում է, ավարտական փուլում ենք» ,- նշել է փաստաբանը:

Դեռևս մայիսի 26-ին Դատարանի որոշմամբ Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը 20 օրով կալանավորվել էր։ Մինչ այդ, իրավապահները ժամեր շարունակ նրա տանը խուզարկություն էին կատարել։

Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի, այդ թվում՝ Սարգսյանի նկատմամբ։ Նա մեղադրվում էր խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեջ։

Այնուհետև հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մասիս Մելքոնյանը քննելով Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը, որոշել էր կիրառել 2 ամիս ժամկետով տնային կալանք։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նրա կողմից Բագրատ Սրբազանի շարժմանն աջակցելու հետ կապված։

Facebook
Twitter

Կարդացեք նաև