Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Ադրբեջանն այնպիսի վառելիք է ուղարկելու Հայաստան, որը տրանսպորտային միջոցների շարժիչները շարքից հանելու է. Նաիրի Սարգսյան

Ադրբեջանից ներկրված բենզինի հարցում տնտեսական բաղադրիչն ամենանվազ կարևորությունն ունի, էմոցիոնալ բաղադրիչն ու տնտեսաքաղաքականն են դոմինանտ, Aysor.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Կոչ եմ անում չօգտվել այդ բենզինից։ Եթե իմ մեքնենան վառելիք չունենա, ես միևնույն է՝ այդ բենզինից չեմ օգտվի։ Ինչ վերաբերում է քաղաքական-տնտեսական բաղադրիչին, ապա այն շատ բացասական հետևանքներ է առաջացնելու։ ՀՀ-ն տարիներ շարունակ ՌԴ-ից ներմուծել է քվոտավորված դիզելային վառելիք, այսինքն՝ ՌԴ-ն Հայաստանին վաճառել է վառելիք այն գնով, որը վաճառում է ներքին շուկայում, սա արտոնյալ պայման է ՀՀ-ի համար՝ որպես տնտեսական, ռազմավարական, քաղաքական կարևորագույն գործընկեր, բայց սրա համար չափաքանակ է պետք։ Ենթադրենք՝ ՀՀ-ի ամբողջ սպառման համար անհրաժեշտ է տասը տոննա բենզին, դրանից պակաս պատվիրելու դեպքում կդժվարանամ հավատալ, որ նույն սակագինը կպահպանվի։ Գինը բարձրանալու պարագայում կարճաժամկետ կտրվածքով ՀՀ-ն կարող է օգուտ ունենալ, եթե սկսի Ադրբեջանից էժան բենզին ներմուծել, բայց հենց Ռուսաստանի հետ պայմանագիրը խզվեց, փոփոխության ենթարկվեց միանգամից ամբողջ Հայաստանը, նա պարելու է Ադրբեջանի դուդուկի տակ։ Ադրբեջանը հենց տեսավ, որ Հայաստանի շուկայում գործոն է, սկսելու է գինը բարձրացնել»,-նշել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ միամտություն է խոսել դիվերսիֆիկացիայի, տնտեսական օգուտների մասին:

«Այն երկիրը, որ սաֆարովներին կոչումներ է շնորհում, Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», վառելիքը գործիք է դարձնելու Հայաստանի հանդեպ տնտեսական պատերազմը շարունակելու համար, հետևանքները շատ բացասական են լինելու, անթույլատրելի է Ադրբեջանից նույնիսկ մեկ լիտր բենզին ներկրելը», — նշել է Սարգսյանը։

Որակական հատկանիշների մասին խոսելիս նա նշել է, որ Հայաստանում փորձաքննությունը հատակին մոտ մակարդակում է:

«Համոզմունք ունեմ, որ Ադրբեջանն այնպիսի բաղադրությամբ վառելիք է ուղարկելու Հայաստան, որը ժամանակի ընթացքում պետք է տրանսպորտային միջոցների շարժիչները շարքից հանի, ինչն էլ բերելու է լրացուցիչ ծախսի, տրանսպորտային կոլապսի»,-եզրափակել է նա։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031