Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Մեծ թվով քաղբանտարկյալներ ամանորը կնշեն բանտերnւմ. Տիգրան Աբրահամյան

Մեծ թվով քաղբանտարկյալներ ամանորը կնշեն բանտերում: 5 հոգևորական, որից 4-ը` Սրբազան: Առողջություն Միքայել Սրբազանին, ով այս օրերին հիվանդանոցում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

««Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, մեդիադեմքեր Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Մովսես Քարտաշյանը, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, ՀՀԿ-ական Գարիկ Ադամյանը բանտում են:

Հիշեցնեմ, որ թեպետ մի շարք քաղաքական հետապնդման ենթակա անձինք բանտում չեն, սակայն նրանց նկատմամբ խափանման տարբեր միջոցներ են ընտրված:

Օրինակ` մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, բարերար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ են` բավականին խիստ սահմանափակումներով:

Մի քանի տասնյակ անձինք, այդ թվում` Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստանը, նահատակված հերոսի հայր Արա Ռոստոմյանը, Լիդյա Մանթաշյանը վարչական վերահսկողության տակ է, իսկ նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցն այս տարի թեպետ փոխվել է (15 ամիս բանտում էր, 11 ամիս տնային կալանքի ռեժիմում), սակայն իշխանության քաղաքական հետապնդումները նրա նկատմամբ ակտիվ շարունակվում են:

«Սրբազան պայքարի» գործով տարբեր քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավիճակի, խափանման տարաբնույթ ռեժիմներ են կիրառվում:

Ներողություն եմ խնդրում այն անձանցից, ում անունը չեմ հիշատակում, որովհետև ցանկը շատ երկար է և դժվար է բոլորին մտաբերել:

Ազատությո՛ւն իշխանության քաղաքական հետապնդումներին ենթարկվող բոլոր քաղաքացիներին, համբերություն և ուժ նրանց ընտանիքներին», — նշել է Աբրահամյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031