Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Մեր հայորդու քայլը չունի պարզաբանման կարիք. ֆեդերացիան` «Ադրբեջան» բառը փակելու մասին

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան արձագանքել է Tour de ski մրցաշարի ժամանակ հայ դահուկավազորդի համազգեստի վրա «Ադրբեջան» գրվածքը փակելու վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հարցմանը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, որը հրապարակել է և՛ հարցումը, և՛ իրենց պատասխանը, փոխանցում է  Սպուտնիկ Արմենիան։

Ինչպես հայտնի է, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է FIS-ի կողմից՝ Tour de Ski-ի ժամանակ իր կոստյումի վրա «Ադրբեջան» գրությունը (մրցաշարը հովանավորում է Ադրբեջանը) կպչուն ժապավենով ծածկելու համար։ Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Տոբլաչ քաղաքում՝ մրցարշավներից մեկի ժամանակ։ Դահուկավազքի կոստյումների վրա ադրբեջանական գովազդից բացի, Tour de Ski-ի ողջ ընթացքում ցուցադրվել են երկրի անունով մեծ գովազդային վահանակներ։

Հունվարի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ գերատեսչությունը դիմել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա՝ պարզելու, թե ինչ խնդիր է եղել դահուկավազորդ Միքայել Միքայելյանի կոստյումի վրա «Ադրբեջան» գրության և այն փակելու հետ կապված։

ԿԳՄՍՆ–ի հարցումը - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2026

«Տեղեկացնում ենք, որ ձեր կողմից նշված Tour de ski-ն պարզապես մրցաշար չէ, այլ դահուկավազքի աշխարհի գավաթի փուլերից մեկը: «Ադրբեջան» գրառումը եղել է ոչ թե մարզաշապիկի, այլ մրցումային համարի վրա: Մեր հայորդու քայլը առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»,- ի պատասխան ԿԳՄՍՆ հարցման՝ հայտնել են ֆեդերացիայից:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանը - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2026

Հիշեցնենք, որ իր ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարը նշել էր, թե տեղյակ են միջադեպից ու հավելել՝ այնուամենայնիվ, սպորտը պետք է սպորտի մասին լինի: Նա նաև ընդգծել էր, որ ֆեդերացիայից պարզաբանում ստանալուն պես կհասկանան իրենց հաջորդ քայլերի ձեռնարկման նպատակահարմարությունը։

Հավելենք, որ Միքայելյանի տուգանքի չափը չէր նշվում, սակայն ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հունվարի 6-ին հայտարարեց, որ ֆեդերացիան կվճարի այդ տուգանքը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031