Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը անվտանգ, անխաթար ու անվնաս Մայր Աթոռում է, ռուս ուղղափառ եկեղեցու պետին նվիրվել է միայն Սուրբ Գեղարդի մանրակերտը. Հայր Ասողիկ

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը անվտանգ, անխաթար ու անվնաս Մայր Աթոռում է, Քննչական կոմիտեից դուրս գալուց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Այն, ինչ ասվում է, սուտ է ու զրպարտություն»,- նշեց Հայր Սուրբը։

Ինչ վերաբերում է ռուս ուղղափառ եկեղեցուն ինչ-որ բան նվիրելուն՝ Հայր Ասողիկն ասաց, որ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիներն իրար մասունքներ նվիրել են, նվիրում ու նվիրելու են։

«Դա բացառապես եկեղեցու իրավունքն է, որևէ մեկն այդտեղ անելիք չունի, եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց և եկեղեցին գիտե, թե ինչ է նվիրում, ինչպես է նվիրում և ինչպես է այդ ամենի արդյունքում անխաթար մնում սրբությունը, որն առաջին դարից պահվել է հայոց աշխարհում»,- նշեց Հայր Ասողիկը։

Հայր Սուրբն ասաց, որ նվիրել են միայն Սուրբ Գեղարդի մանրակերտը։

«Նման մանրակերտ կարող եք գնել եկեղեցու տարածքում ցանկացած հուշանվերային խանութում»,- հավելեց Հայր Սուրբը։

Հայր Ասողիկի խոսքով՝ մանրակերտը, որը նվիրվել է, չի խաթարել Գեղարդի ամբողջականությունն ու պատմական տեսքը։

Հայր Սուրբը նշեց, որ մանրակերտը նվիրվել է ռուս ուղղափառ եկեղեցու պետին՝ Ալեքսի Պատրիարքին՝ նրա ծննդյան 75-ամյակի առիթով։

«Այսօր այն պահվում է ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Կոնստանդին և Սուրբ Հեղինե մենաստանում»,- մանրամասնեց Հայր Սուրբը։

Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե հարցաքննության։

Հայր Ասողիկի հարցաքննությունը կապ ունի Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ: Հիշեցնենք՝ իշխանամերձ լրատվականները գրել էին, թե, իբր, Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդը վաճառվել է։

ՀՀ գլխավոր դատախազությունից Aysor.am-ին հայտնել են, որ նշված դեպքի հանգամանքները քրեական վարույթի շրջանակում քննության առարկա է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031