Skip to main content

«Դավիթբեկյան խաղեր 2026»-ն ավարտվեց․ 24 թիմ, ընդլայնված աշխարհագրություն և նոր հաղթող | Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 29-ին | Սիրողական որսաշրջանը մեկնարկել է | Այսօր խաղաղությունն արդեն իրողություն է․ Արարատ Միրզոյան | ՊՆ ռшզմական ոստիկանությունում ՌՈ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն | Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին, բացի Փաշինյանից, կմասնակցեն նաև Ալիևն ու Էրդողանը | Լոռու մարզում 2-ամյա տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն | ՆԳ նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են պաշտոններում | Դատել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ | Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» | Լենա Նանուշյանը երեկ ազատվեց, այսօր նորից նշանակվեց Առողջապահության նախարարի տեղակալ | Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու | Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով | Նեպալում կրկնակի ավերիչ հեղեղման վտանգ կա․ Ազիզյան | Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ են ու խաթարում են Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը. Զախարովա

Լրահոս

Զանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, չգիտենք՝ «Զանգեզուրի միջանցքն» ինչ է. մեր տարածքում TRIPP նախագիծ է գործելու. Ռուբինյան

TRIPP ընկերությունը հայ-ամերիկյան ընկերություն է, ոչ թե հայ-ամերիկյան և ինչ-որ այլ երկրյա: Այս առումով այլ երկրի մասնակցություն չի նախատեսվում, բայց եթե խոսում ենք TRIPP նախագծի օգուտների վերաբերյալ,  իհարկե, օգուտ է քաղելու և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, և՛ Վրաստանը, և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը, և՛ Միջին ասիական երկրները, և՛ Եվրոպական երկրները: Այս մասին Ազգային ժողովում, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Լրագրողը մեջբերել է դիվանագետ, Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի օրերս արված գրառումից մի հատված, որտեղ, ըստ  Օսկանյանի, նախագծի ողջ նպատակն ու իմաստն Ադրբեջանին միջանցք տրամադրելն է: «Այս միջանցքը Հայաստանին, իսկ մեծ հաշվով նաև ԱՄՆ-ին, ոչինչ չի տալու։ Սրա մեջ միակ շահագրգռվածներն Ադրբեջանն ու Թուրքիան են։ Լավ, կարելի՞ էր գոնե նման գործարքին համաձայնելիս առնվազն 50+ տոկոս մասնաբաժին ստանալ։ 26%-ն այն ողորմելի կրճոնն է, որ կտային նույնիսկ բացարձակ համր բանակցողին»,-նշել էր Օսկանյանը:

Մեջբերմանն անդրադառնալով՝ Ռուբինյանն ասել է, որ ցանկացած կարդալ իմացող մարդ կարող է կարդալ հրապարակված փաստաթուղթը: Նա ընդգծել է, որ դա փաստաթուղթ է միջանցք չլինելու մասին, որը բաց փաստաթուղթ է, բոլորը կարող են կարդալ, և անհնար է այնտեղ միջանցք տեսնել:

Խոսելով Հայաստանի հասանելիք 26%-ի մասին՝ Ռուբինյանը նշել է, որ ԱՄՆ-ն 74% է ունենալու, որովհետև ԱՄՆ-ն է ներդրումներ անելու: Նա ընդգծել է, որ տեսականորեն TRIPP-ը կարող էր 100%-ով ամերիկյան լինել, դրանից, ըստ ԱԺ փոխնախագահի, ՀՀ-ի ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ չէր տուժելու:

«Միջանցքի թեման փակված է, չկա միջանցքի թեմա, մեր տարածքում էլ Զանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, մենք չգիտենք այդ Զանգեզուրն ինչ է, «Զանգեզուրի միջանցքն» ինչ է: Մեր տարածքում TRIPP նախագիծ է գործելու, այլ բան չունեմ ասելու»,-եզրափակել է Ռուբեն Ռուբինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև