Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանը առաջիններից է եղել, որ օգնել է արցախցիներին. մենք մեր աշխատանքն ենք ուզում. տեղահանվածներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացեք ակումբը. դրսից հյուրեր ունենք, չենք կարողանում սպասարկել, ամոթ է. Մուլտի ուելնեսի աշխատակիցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներսում 1600 խ/մ ջուր կա, կաթսայատներում աղետ է. խնդրեցի մտնեմ, գույքին հետևեմ, չթողեցին. աշխատակից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարձ ու վարկ ենք տալիս, հիվանդ երեխա ունենք. պարոն Փաշինյան, հաճո՞ւյք եք ստանում սրանից. աշխատակից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովուրդ ջան, եթե երկուշաբթի չբացենք, չաշխատենք, ըստ այդմ կհասկանանք՝ ինչ անել. ակումբի տնօրեն | Գեղարքունիքի մարզում 5-ամյա տղա է վրшերթի ենթարկվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերքը տիրոջն է ցավ տալիս, 6 օր շարունակ 150 աշխատակից գործ չունի, տվե՛ք մեր աշխատանքը մեզ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի՛ կարելի էդքան ապերախտ լինել, գիտենք՝ պարոն Ծառուկանը ոնց է կանգնած սպորտսմենների կողքին. ակցիա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագիկ Ծառուկյանը մեզ շատ է օգնել. ապրուստ է տվել, աշխատանք. հիմա հիպոթեկով տունս չեն տալիս. արցախցի | Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 21,5%-ով | Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ «Հրապարակ» | Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում | ՈՒՂԻՂ. Մուլտի Վելնեսի աշխատակիցների ակցիան | Վրաստանում 15-ամյա ադրբեջանցուն դшնակահարել են մայրենի լեզվով խոսելու համար | Փաշինյանը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆիա Հովսեփյանի դեմ. պահանջում է հրապարակային ներողություն, հերքում և փոխհատուցում

Լրահոս

Զովունիի «Զովեր» թաղամասի բնակիչները փաստացի զրկված են ինտերնետ օպերատորի ընտրության իրավունքից

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի գյուղի «Զովեր» թաղամասի բնակիչները բախվել են կապի և ինտերնետ ծառայությունների շուկայում մտահոգիչ իրավիճակի։ Տվյալ թաղամասում տարիներ շարունակ ինտերնետ և հեռահաղորդակցության ծառայություններ է մատուցում փաստացի միայն մեկ ընկերություն՝ «ԷՖ ՆԵԹ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊԸ-ն, ինչի արդյունքում բնակիչները զրկված են այլընտրանքային օպերատոր ընտրելու հնարավորությունից։

Բնակիչների փոխանցմամբ՝ միակ գործող օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների որակը և սակագները չեն համապատասխանում շուկայական մրցակցային պայմաններին, սակայն այլ օպերատորների մուտքը թաղամաս փաստացի անհնար է դարձել։

Այլ օպերատորներ՝ գրավոր մերժումներ կամ լռություն

Թաղամասի բնակիչներից մեկը՝ Արամ Հարությունյանը, պաշտոնապես դիմել է մի շարք խոշոր և տեղական ինտերնետ օպերատորների՝ խնդրելով ուսումնասիրել Զովունիի «Զովեր» թաղամասում ինտերնետ ծառայություն տրամադրելու հնարավորությունը։ Դիմումների շրջանակում պահանջվել է նաև գրավոր պատասխան՝ միացման հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ։

Ըստ նրա՝ որոշ օպերատորներ հայտնել են, որ տարածքում տեխնիկական կամ իրավական խոչընդոտներ կան, իսկ մի մասը ընդհանրապես չի արձագանքել դիմումներին։ Այս հանգամանքները, ըստ դիմումատուի, վկայում են այն մասին, որ շուկան փաստացի փակ է այլ տնտեսավարողների համար։

Սահմանադրական և օրենսդրական խնդիր

Ստեղծված իրավիճակը, իրավաբանների կարծիքով, կարող է հակասել ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթների, մասնավորապես՝ տնտեսական գործունեության ազատության, մրցակցության պաշտպանության և սպառողների իրավունքների մասով։ ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածը արգելում է շուկայում մենաշնորհը և գերիշխող դիրքի չարաշահումը, իսկ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը սահմանում է, որ հակամրցակցային գործողությունները ենթակա են իրավական գնահատականի։

Բացի այդ, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով քաղաքացիներին երաշխավորվում է ծառայությունների ազատ ընտրության և պատշաճ որակի իրավունք։

Դիմումներ պետական մարմիններին

Արամ Հարությունյանը արդեն դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել ստեղծված իրավիճակը, պարզել հնարավոր հակամրցակցային համաձայնությունների առկայությունը և ապահովել կապի շուկայի բաց հասանելիություն տվյալ թաղամասում։

Նրա խոսքով՝ խնդիրը վերաբերում է ոչ միայն մեկ հասցեի կամ մեկ անձի, այլ ամբողջ թաղամասի բնակիչների իրավունքներին․ «21-րդ դարում ինտերնետը կենսական անհրաժեշտություն է։ Երբ քաղաքացին զրկված է ընտրությունից և ստիպված է օգտվել միայն մեկ օպերատորի ծառայություններից, սա արդեն ոչ միայն կենցաղային, այլ իրավական խնդիր է»։

Բնակիչները սպասում են արձագանքի

Այս պահին Զովունիի «Զովեր» թաղամասի բնակիչները սպասում են պետական լիազոր մարմինների արձագանքին և հույս ունեն, որ խնդիրը կստանա իրավական լուծում՝ ապահովելով ազատ մրցակցություն և որակյալ ծառայությունների հասանելիություն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031