Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Հակառակորդն ամեն օր նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը ոստիկանական ուժեր է համալրում. Սեյրան Օհանյան

Հակառակորդը խոսում է խաղաղության մասին, բայց ամեն օր հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը նոր հատուկ նշանակության ստորաբաժանումների ու կառույցների փոխարեն ոստիկանական ստորաբաժանումներ է ձևավորում: Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Դա էր պակաս, որ այս ողբերգություններից հետո քայլեր չձեռնարկեին բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ, ես գտնում եմ, որ այս 5 տարիները բաց թողնված ժամանակահատված են: Պետք է մշակվեր մեր ազգային անվտանգության ռազմավարությունը, պետք է նոր խնդիրներին համաձայն՝ մարտական առումով կազմհաստիքային փոփոխություններ կատարեին: Եթե ես լինեի, այդ բերետների փոխարեն 3 կամ 4 հատ հատուկ նշանակության զորամասեր  կձևավորեի, որոնք հատուկ խնդիրներ կիրականացնեին և 44-օրյա պատերազմից հետո, և այսօր»,- նշել է նա:

Անդրադառնալով բանակի օրվա նշանակությանը՝ Սեյրան Օհանյանը նշեց.

«Ես մեր ժողովրդին շնորհավորում եմ հայկական բանակի կազմավորման կապակցությամբ: Իհարկե այսօր տոնակատարությունները այն մեծ շուքով ու տրամադրությամբ չեն նշվում, ինչպես նախկինում էինք նշում, որովհետև մենք 44-օրյա պատերազմի ընթացքում պարտություն ենք կրել, այնուհետև բազմաթիվ անհաջողություններ են եղել, Արցախն ենք կորցրել, բայց այնուամենայնիվ ես գտնում եմ, որ հայկական բանակn այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել: Մեր ժողովուրդն ակնկալում է, որ հայկական բանակը պետք է լինի իր անվտանգության երաշխավորը, բանակը յուրաքանչյուր պետության ռազմական հզորության առանցքն է»:

Հարցին, թե ինչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձի մասին, Սեյրան Օհանյանը պատասխանեց.

«Ես չեմ կարդացել Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որովհետև չեմ կարծում, որ նա ամբողջությամբ արտահայտում է այն իրականությունը, որը այսօր կա: Հայկական բանակը ձևավորվել է Արցախի համար ազատության, ՀՀ անկախության, պատերազմական գործողություններին զուգահեռ: Ոչ ոք կասկած չունի, որ հայկական բանակը ձևավորվել է 0-ից ու հասել այն իրավիճակին, որ եղել է մրցունակ ու հաղթել է: Հայկական բանակը՝ մինչև 2018 թվականը, իր առջև խնդիրը կատարել է, մարտական հերթապահություն է իրականացրել ու հակառակորդի հետ անհավասար պայմաններում իր առջև խնդիրը իրականացրել»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031