Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Մենք պետք է ազատենք փոքր բիզնեսին հարկերից, պետք է դառնանք ձեռներեցների երկիր. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Մենք պետք է ազատենք փոքր բիզնեսին հարկերից, որպեսզի հնարավորություն տանք զարգանա: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Վերջին 2 տարում փոքր բիզնեսի հարկերը կրկնապատկվել են՝ 5 տոկոսից դարձել 10 տոկոս: Անցած տարի մենք 3,000 փոքր ընկերություն ենք կորցրել: Մարդը՝ եթե 20 տոկոս շահույթ ունի, կեսը տալիս է հարկ, այս պարագայում իր համար չի կարող ապահովել նորմալ տնտեսական վիճակ:

Հայաստանում 69,000 տնտեսվարող շրջանառության հարկով է հարկվում, 27,000-ը՝ միջին և մեծ բիզնես է:  69,000-ը վճարում  է մեր հարկերի ընդամենը 2 տոկոսը, այդ 2 տոկոսը՝ ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք միջազգային առևտրով կբերենք, փոքր բիզնեսին հարկելու կարիք չունենք:

Շահառուները լինելու են՝ գեղեցկության սրահները, փոքր կրպակները, հացի փռերը, փոքր խանութները: Միակ բանը, որի վրա աշխատելու ենք, դա այն է, որ միջին բիզնեսը չփորձի իրեն բաժանել ու դառնալ փոքր բիզնես: Մենք մասսայական հաջողություններ ենք գրանցելու, տարեկան 2,000-3,000 նոր ընկերություն է բացվելու:

Փոքր բիզնեսին ասելու ենք՝ աշխատատեղ ստեղծեք, մեծացեք, ոչ մի հարկային ձեզ մոտ չի գալու: Մինչև միջին բիզնես չդառնաք՝ ձեզ մոռանալու են, հենց դառնաք միջին բիզնես, կսկսեք վճարել, ինչպես բոլորը:

Սա հեղափոխական փոփոխություն է, բոլորը պետք է իմանան ու օգտագործեն այս հնարավորությունը, սկսեն զբաղվել ձեռներեցությամբ, պետք է լինենք ձեռներեցների երկիր»,- նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031