Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Ադրբեջանում կեղծ դատավճիռներով դատապարտեցին մարդկանց, ում մեջ հայկական արյուն է հոսում, մեր ինքնությունն է, նրանց միակ «հանցանքը» հայ ու քրիստոնյա լինելն է․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․
Ադրբեջանում բացահայտ կեղծ դատավճիռներով դատապարտեցին մարդկանց, ում մեջ հայկական արյուն է հոսում, մեր արյունն է, մեր ինքնությունն է, հայկական ինքնություն է, որոնք որևէ հանցանք չեն կատարել, որի համար կարող էին անգամ մոտ լինել ադրբեջանական շինծու դատավարությունները: Նրաց միակ «հանցանքը» հայ ու քրիստոնյա լինելն է:
Մենք պետք է ապրենք Հայաստանում, որի քաղաքացու հետ աշխարհում որևէ մեկի մտքով չի անցնի նման կերպ վարվել:
Սրանք նաև Հայաստանի անվտանգության, հայ ժողովրդի արժանապատվության ու Հայաստանի ապագայի հարցեր են՝ հենց նույն խաղաղության համատեքստում:
Այս վտանգավոր զարգացումը նշանակում է, որ ապագայում հայ ցանկացած գործչի, ցանկացած քաղաքացու կարող են կեղծ «դատավարություններով» ազատազրկել։ Այս «դատավարություններով» Ադրբեջանը Հայաստանին ներկայացնում է որպես «ագրեսոր պետություն», հայերին՝ «թշնամանք տարածող ժողովուրդ, որը խաղաղ ապրել չգիտի», հայը ներկայացվում է որպես «ահաբեկիչ ու ցեղասպան»։
Բանակցություններն իրական քայլ են` ի տարբերություն գրկախառնությունների:
Պատասխանատու և հայրենասեր կառավարությունն ամեն ինչ կաներ, որ այս ողջ «դատական ֆարսը», իսկ իրականում՝ հակահայկական գործողությունները, տեղի չունենային։ Ամբողջ աշխարհին մանրամասն ցույց կտար, որ դրանք շինծու են, ապացուցում են, որ Ադրբեջանը չունի խաղաղության մտադրություններ և այդ շինծու դատավարություններով նպատակ է հետապնդում ստեղծել Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ու ճնշման նոր հիմքեր։ Զուգահեռ, միջազգային օրակարգի և խաղաղության օրակարգի մաս կդարձներ ադրբեջանական օկուպացիայից Հայաստանն ազատելու, արցախահայության վերադարձի իրավունքի հարցերը։ Խաղաղությունը չի կարող անջատ լինել արդարությունից։ Չի կարող հռչակվել «խաղաղություն», իսկ Բաքվում հայ գերիները ցմահ ազատազրկման ենթարկվեն։
Դա պետք էր անել հայաստանյան ու միջազգային հասարակական կազմակերպությունների, փաստաբանների, միջազգային միջկառավարական կառույցների հետ համագործակցությամբ, հնարավորինս շատ պետություններ կներգրավեի, ակտիվորեն կօգտագործեի կրոնական մարդու իրավունքների ու ցանկացած այլ հարթակ։ Ամեն ինչ պետք է արվեր, որ կատարման հասցվեին Հայաստանի օգտին կայացված միջազգային դատական ակտերը, և պատասխանատվության ենթարկվեին այն անձինք, որոնք իրական հանցանք են գործել մեր հայրենակիցների նկատմամբ։
Պետք էր ամեն ինչ անել թույլ չտալու համար ադրբեջանական իշխանությանը մաքրվել Հայաստանի ու Արցախի նկատմամբ պատերազմական հանցանքներից, էթնիկ զտումների մեղքից։ Առավել ևս, երբ Ադրբեջանը ոչ միայն չի զղջացել իր արարքների համար, այլ նոր զավթողական ծրագրեր է առաջ քաշել մեր պետության դեմ։
Հայաստանի ներկայիս իշխանությունը միայն օգնում է Ադրբեջանին մաքրվել հանցանքներից, «սպիտակ» ներկայանալ աշխարհին, բայց իրականում Ադրբեջանը շարունակում է թշնամանքն ու զինվելը։
Հայ ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է, բայց այդ խաղաղությունը չի կարող լինել ձևական, այն ենթադրում է իրական քայլեր, իսկ մենք ունենք լծակներ՝ իրական քայլերի հասնելու համար։ Այդ ճանապարհին առաջին քայլը մեր գերիների ու պատանդների ազատ արձակումն է, հետագայում գերության ու նման շինծու դատավարությունների բացառումը:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031