Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Նարեկ Կարապետյանի հետ այցելել էինք Չինաստան, գործընկերների հետ քննարկել ՀՀ-ում նոր ատոմային էլեկտրակայանի շինարարությունը․ Ռոբերտ Կադարյան

Նարեկ Կարապետյանի հետ այցելել էինք Չինաստան, գործընկերների հետ քննարկել ՀՀ-ում նոր ատոմային էլեկտրակայանի շինարարությունը։

Գրել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռոբերտ Կադարյանը։

«2024թ.-ի մայիսին Նարեկ Կարապետյանի հետ այցելել էինք Չինաստան և հանդիպումներ ունեցել China Energy (Fortune 500 ընկերությունների ցանկում 76-րդն է տարեկան մոտ 120մլրդ$ շրջանառությամբ) և China General Nuclear Power Group (Չինաստանի ատոմային էլեկտրակայանների գեներացիայի 50%-ն է ապահովում) կորպորացիաների ղեկավարության հետ:

Տեխնիկական տնօրենի ուղեկցությամբ այցելեցինք նաև Daya Bay ԱԷԿ, որը շահագործում է 944ՄՎտ հզորությամբ երկու ռեակտորներ՝ արտադրված Ֆրամատոմի (Areva) տեխնոլոգիաների հիման վրա:

Գործընկերների հետ քննարկել ենք տարածաշրջանային մի շարք նախագծեր, այդ թվում Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի շինարարությունը:

Տեխնիկական մանրամասներ չներկայացնեմ, մենակ ասեմ մի թիվ՝ նոր 1000ՄՎտ հզորությամբ ԱԷԿ-ի շինարարությունը գործընկերները գնահատեցին մոտ 2լրդ ԱՄՆ դոլար: Հաշվի առնելով Հայաստանի լոգիստիկ դժվարությունները, կարող ա 10% նախագիծը թանկանար:

Այս շաբաթ հասկացանք, որ ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկում է կառուցել նոր մոդուլային ատոմակայան, որի նախադեպը աշխարհում դեռ չկա, իսկ սկզբնական արժեքն էլ կազմում է 5մլրդ ԱՄՆ դոլար (իմ ինֆորմացիայով 460ՄՎտ հզորությամբ): Այսինքն մոտ 2 անգամ թանկ և 2 անգամ փոքր հզորությամբ: Ասեմ նաև, որ Չինաստանն այժմ կառուցում է 28 նոր ռեակտորներ, որը մոտավորապես հավասար է մնացած բոլոր երկրներում կառուցվող ռեակտորների քանակին միասին վերցրած, իսկ ԱՄՆ-ում ընթացող շինարարությունները ժամանակավորապես դադարեցված են:

Թրամփը շատ ուժեղ բիզնեսմեն է, իր վարչակազմը նույնպես, իրենց նպատակը Ամերիկյան արտահանման ծավալների ավելացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումն է: Դա բացահայտ ասաց նաև Վենսը:

Մենք նույնպես պետք է կառուցենք Ուժեղ Հայաստան, որտեղ  երկրի ղեկավարը չի մտածում սելֆի անելու կամ հերթական պոպուլիզմով զբաղվելու մասին, այլ գերադասում է մեր հայրենիքի շահերը և բանակցում ուժեղ դիրքերից: Ուրիշ այլընտրանք չունենք…»։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031