Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Որպես իրավաբան՝ պարտավոր եմ մի քանի բան հստակ ասել Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման մասին. Թաթոյան

Երբ իշխանության «մուրճը» հարվածում է Կաթողիկոսարանին և Կաթողիկոսին. Արման Թաթոյան

Որպես իրավաբան՝ պարտավոր եմ մի քանի բան հստակ ասել` կապված Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման հետ։

Երկրից դուրս գալու [բացակայելու] արգելքը խափանման միջոց է։

Իրավական պետությունում այն պետք է կիրառվի, եթե «դա անհրաժեշտ է մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ մեղադրյալի կողմից իր վրա Քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար»։

Ես տալիս եմ պարզ մասնագիտական հարց․ ասենք, փախուստի ի՞նչ ռիսկ կա մի մարդու, այն էլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեպքում, որի տունը Սուրբ Էջմիածինն է։

Ո՞ւր է, ըստ Դատախազության կամ Քննչական կոմիտեի, «փախչելու» հազարամյա ինստիտուտի առաջնորդը, որի կյանքն անբաժանելի է այդ պատերից։

Եթե Դատախազությունը կամ Քննչական կոմիտեն չի կարող հստակ և համոզիչ պատասխան տալ այս հարցին, նշանակում է՝ քրեական հետապնդումն ու հարկադրանքի միջոցը չունեն իրավական հիմք։ Իսկ իրավական հիմք չունեցող ցանկացած որոշումն այլ անվանում ունի՝ կամայականություն։

Բայց հարցը միայն այս կոնկրետ որոշման մասին չէ։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի երեկվա հայտարարությունն ու դրան հաջորդած քրեական հետապնդումը արդարադատություն չեն։

Սա Դատախազությունը կամ Քննչական կոմիտեն որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու հստակ օրինակ է։

Երբ իշխանության «մուրճը» հարվածում է Կաթողիկոսարանին և Կաթողիկոսին, դա հանցավորության դեմ պայքար չէ։ Դա փորձ է ենթարկելու իրեն ինստիտուտ, որը նվիրական է, ավելի հին է, քան ցանկացած քաղաքական կուսակցություն և քաղաքական ցանկացած գործիչ։

Եկեղեցու ներքին գործերը՝ ձեռնադրությունը, կարգալույծ անելը, եկեղեցական կյանքի կազմակերպումը, Վարչապետի, Դատախազության կամ Քննչական կոմիտեի իրավասության ոլորտը չեն։

Եվրոպական ոչ մի պետությունում, որի անդամակցությանը կոչ է անում ներկայիս իշխանությունը, պատմական եկեղեցու առաջնորդը չի ենթարկվում քրեական հետապնդման քաղաքական դրդապատճառներով։

Սակայն կա ավելի խորքային հարց․ ինչպե՞ս դարձան օրենսդրության այս կոպտագույն խախտումները հնարավոր մի անձի կողմից, որն ունի Վարչապետի իրավական կարգավիճակ։

Պատճառն այն է, որ մեր երկրում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն, իսկ այսօրվա Վարչապետը ծառայեցնում է պետական համակարգը նրան ինչ իրեն անձամբ պետք է ու չեն գործում նրան պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, քանի որ գործող Վարչապետը պետական մարմինները ենթարկեցրել է իրեն անձամբ:

Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որ չի վախենում Եկեղեցուց, և այնքան իմաստուն է, որ Եկեղեցու դեմ պատերազմ չի սկսում։

Ներկայիս իշխանությունն իր ապօրինություններով չի հաղթահարել այս փորձություններից (test) որևէ մեկը։

Արման Թաթոյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031