Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Փաշինյանի հասցեին վիրավորանքի համար ձերբակալվել է «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը. բողոքողը երրորդ անձ է. փաստաբան

Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ իր «լայվը» վերնագրելով. «Տիկտոկյան «Այվազովսկիյ» էջի օգտատիրոջ մասին»։

Նրա փոխանցմամբ՝ ինչ-որ կուսակցության նախագահ հաղորդում է ներկայացրել և նշել, որ վաղը կարող է ինքը լինել երկրի վարչապետ և իր համար անընդունելի է, երբ վարչապետին վիրավորում են։

«ՔԿ–ն առանց հապաղելու քաղաքացուն ձերբակալել է, նախաձեռնել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 297-րդ հովածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Այս պահին քաղաքացին արդեն երկու օր է, որ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում, իսկ վաղն էլ պարզ կլինի այս միջին ծանրության արարքի համար ինչ դիրքորոշում է ցույց տալու Քննչական կոմիտեն, արդյոք քաղաքացուն ներկայացնելու է դատարան՝ կալանավորելու նպատակով և ինչ մոտեցում է ցուցաբերելու դատարանը։

Ես ստանձնել եմ քաղաքացու շահերի պաշտպանությունը, և կարծում եմ, որ սա նաև Սահմանադրական դատարանի հանրահայտ որոշման անտեսում է, որով հակասահմանադրական է ճանաչվել քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պատասխանատվություն էր նախատեսում պաշտոնատար անձանց հասցեին ծանր վիրավորանքներ հնչեցնելու համար»,- նշել է փաստաբանը։

Նրա խոսքով, սրանով Քննչական կոմիտեն քաղաքացիներին ենթարկում է քաղաքական ու քրեական հետապնդման. «Ամփոփ ասած, Հայկ Եղյանին կարելի է անվերապահորեն համալրել քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց ցուցակում և այս մասին պետք է հրապարակային խոսել, բարձրաձայնել։

Ես վստահ եմ, որ Հայկ Եղյանը այս պահի դրությամբ պետք է իր ձերբակալվածի կարգավիճակով հանդերձ համարվի քաղբանտարկյալ, որովհետև մարդը ընդամենը իր քաղաքական խոսքը կոշտ և կոպիտ արտահայտելու համար ենթարկվում է փաստացի քրեական հետապնդման»,– ընդգծեց Երիցյանը։

Նա տեղեկացրեց, որ այս գործով էլ զբաղվում է Վարդենիսի քննչականը. «Վաղը պարզ կլինի՝ այս միջին ծանրության ենթադրյալ արարքի համար քաղաքացուն տանում են դատարան կալանավորման նպատակով թե ոչ և ինչ մոտեցում է ցուցաբերում դատարանում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031